Բավարիան շարունակում է փայլել` խոշոր հաշվով հաղթելով Դարմշտադտին 🎥

Բավարիան շարունակում է փայլել` խոշոր հաշվով հաղթելով Դարմշտադտին 🎥

16/03/2024 - 20:53

Գերմանական Բունդեսլիգայի 26-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» արտագնա խաղում մրցեց առաջնության ակնհայտ հետնապահ «Դարմշտադտի» դեմ։

Թոմաս Տուխելի թիմը շարունակում է տպավորիչ հանդիպումների շարքը` 5:2 հաշվով կամային հաղթանակ տարավ։

«Ռեկորդ մայսթերի» կազմից դուբլի հեղինակ դարձավ Ջամալ Մուսիալան, մեկական գոլ էլ խփեցին Հարի Քեյնը, Սերժ Գնաբրին ու Մաթիս Թելը

Տանտերերի կազմից աչքի ընկան Թիմ Շկարկեն ու Օսկար Վիլհելմսոնը։

«Բավարիան» վաստակեց 60 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։ «Դարմշտադտը», 13 միավորով, վերջինն է` 18-րդը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023