Իսպանիայի հավաքականի հայտացուցակն առաջիկա հանդիպումների համար

Իսպանիայի հավաքականի հայտացուցակն առաջիկա հանդիպումների համար

15/03/2024 - 23:48

Իսպանիայի հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր հրավիրվել են` մասնակցելու հաջորդ հանդիպումներին։

«Ֆուրիա ռոխայի» գլխավոր մարզիչ Լուիս դե Լա Ֆուենտեն հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ – Ունայի Սիմոն («Ատլետիկ Բիլբաո»), Դավիդ Ռայա («Արսենալ», Անգլիա), Ալեքս Ռեմիրո («Ռեալ Սոսիեդադ»)

Պաշտպաններ – Դանի Կարվախալ («Ռեալ Մադրիդ»), Պաու Կուբարսի («Բարսելոնա»), Խեսուս Նավաս («Սևիլիա»), Պեդրո Պոռո («Տոտենհեմ», Անգլիա), Էմերիկ Լապորտ («Ալ Նասր», Սաուդյան Արաբիա), Ռոբին Լե Նորման («Ռեալ Սոսիեդադ»), Խոսե Լուիս Գայա («Վալենսիա»), Ալեխանդրո Գրիմալդո («Բայեր Լևերկուզեն», Գերմանիա), Դանի Վիվիան («Ատլետիկ Բիլբաո»)

Կիսապաշտպաններ – Ռոդրի («Մանչեսթեր Սիթի», Անգլիա), Մարտին Սուբիմենդի, Միկել Մերինո (երկուսն էլ` «Ռեալ Սոսիեդադ»), Ֆաբիան Ռուիս (ՊՍԺ, Ֆրանսիա), Ալեքս Բայենա («Վիլյառեալ»), Օյան Սանսեթ («Ատլետիկ Բիլբաո»)

Հարձակվողներ – Ալվարո Մորատա («Ատլետիկո Մադրիդ»), Նիկիո Վիլիամս («Ատլետիկ Բիլբաո»), Լամին Յամալ («Բարսելոնա»), Դանի Օլմո («Լայպցիգ», Գերմանիա), Խոսելու («Ռեալ Մադրիդ»), Ժերար Մորենո («Վիլյառեալ»), Միկել Օյարսաբալ («Ռեալ Սոսիեդադ»), Պաբլո Սարաբիա («Վուլվերհեմփթոն», Անգլիա)

Նշենք, որ Պաու Կուբարսին և Դանիել Վիվիանն առաջին անգամ են հրավիրվել Իսպանիայի հավաքական։

«Ֆուրիա ռոխան» մարտի 23-ին ընկերական հանդիպում կանցկացնի Կոլումբիայի, իսկ մարտի 27-ին` Բրազիլիայի հետ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023