Էնրիկեն նշել է, թե Բարսայի որ ֆուտբոլիստները կլինեին ՊՍԺ-ի մեկնարկային կազմում

Էնրիկեն նշել է, թե Բարսայի որ ֆուտբոլիստները կլինեին ՊՍԺ-ի մեկնարկային կազմում

22/03/2024 - 19:30

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչում «Բարսելոնայի» դեմ կայանալիք դիմակայության մասին.

«Գրեթե պարզ էր, որ մենք իսպանական թիմի դեմ ենք խաղալու։ Երկար տարիներ եղել եմ «Բարսելոնայի» երկրպագու, սակայն այժմ ամեն ինչ կանեմ, որպեսզի իմ թիմը դուրս գա կիսաեզրափակիչ։

«Բարսելոնայի» քանի՞ խաղացող կլիներ ՊՍԺ-ի մեկնարկային կազմում։ Տեր Շտեգենը, Արաուխոն, Կունդեն, Դե Յոնգը, Գյունդողանը, Յամալը, Լևանդովսկին բոլոր կասկածներից դուրս կլինեին մեր մեկնարկային կազմում։ Եվ ոչ միայն «ՊՍԺ»-ում, նրանք կլինեին նաև «Մանչեսթեր Սիթիի», «Բավարիայի» և «Արսենալի» մեկնարկային կազմում։

Կիսաեզրափակիչում կցանկանայի կրկին իսպանական ակումբի հանդիպել, այսինքն, «Ատլետիկո Մադրիդին»։ «Բորուսիա Դորտմունդի» դեմ արդեն խաղացել ենք։

Եզրափակիչում կցանկանայի հանդիպել Պեպ Գվարդիոլային («Մանչեսթեր Սիթի») կամ Միկել Արտետային («Արսենա»)»,- Էնրիկեի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։

Հավելենք, որ ՊՍԺ – «Բարսելոնա» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 10-ին Փարիզում, իսկ պատասխան խաղը` ապրիլի 16-ին կատալոնական ակումբի մարզադաշտում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023