Գերմանական գրանդը հետաքրքրված է Սպերցյանի ծառայություններով
«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հայտնվել է Դորտմունդի «Բորուսիայի» ուշադրության կենտրոնում։ Հեղինակավոր Transfermarkt կայքը գրում է, որ դորտմունդյան ակումբում հայ ֆուտբոլիստին դիտարկում են` որպես Մարկո Ռոյսի հավանական փոխարինողի։ Ռոյսը 2023/24 մրցաշրջանի ավարտին հեռանալու է «Բորուսիայից», որի կազմում հանդես էր գալիս 2012 թ. հուլիսից` 428 խաղում դառնալով 170 գոլի ու 131 գոլային փոխանցման հեղինակ։ […]