Եվրո-2024. Ուկրաինայի հավաքականի ընդլայնված հայտացուցակը

Եվրո-2024. Ուկրաինայի հավաքականի ընդլայնված հայտացուցակը

21/05/2024 - 13:48

Ուկրաինայի ֆուտբոլային ասոցիացիայի մամուլի ծառայությունը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր ընդգրկվել են Եվրո-2024-ի ընդլայնված հայտացուցակում։

Ուկրաինացիների գլխավոր մարզիչ Սերգեյ Ռեբրովը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ – Անդրեյ Լունին («Ռեալ Մադրիդ», Իսպանիա), Գեորգի Բուշան («Դինամո Կիև»), Անատոլի Տրուբին («Բենֆիկա», Պորտուգալիա)

Պաշտպաններ – Եֆիմ Կոնոպլյա, Վալերի Բոնդար, Նիկոլայ Մատվիենկո (բոլորը` «Շախտյոր Դոնեցկ»), Ալեքսանդր Տիմչիկ («Դինամո Կիև»), Վիտալի Միկոլենկո («Էվերթնոն», Անգլիա), Իլյա Զաբառնի («Բորնմութ», Անգլիա), Ալեքսանդր Սվատոկ («Դնեպր-1»)

Կիսապաշտպաններ – Տարաս Ստեպանենկո, Ալեքսանդր Զուբկով, Գեորգի Սուդակով (բոլորը` «Շախտյոր Դոնեցկ»), Անդրեյ Յարմոլենկո, Վլադիմիր Բրաժկո, Նիկոլայ Շապարենկո (բոլորը` «Դինամո Կիև»), Սերգեյ Սիդորչուկ («Վեսթերլո», Բելգիա), Ռուսլան Մալինովսկի («Ջենոա», Իտալիա), Միխայիլո Մուդրիկ («Չելսի», Անգլիա), Վիկտոր Ցիգանկով («Ժիրոնա», Իսպանիա), Ալեքսանդր Զինչենկո («Արսենալ», Անգլիա)

Հարձակվողներ – Արտյոմ Դովբիկ («Ժիրոնա»), Ռոման Յարեմչուկ («Վալենիա», Իսպանիա), Վլադիսլավ Վանատ («Դինամո Կիև»)

Պահեստայիններ – Դմիտրի Ռիզնիկ (դարպասապահ, «Շախտյոր, Դոնեցկ»), Դանիլ Սիկան (հարձակվող, «Շախտյոր Դոնեցկ»), Վլադիսլավ Կաբաև (կիսապաշտպան, «Դինամո Կիև»), Վիտալի Բույալսկի (կիսապաշտպան, «Դինամո Կիև»), Դենիս Պոպով (պաշտպան, «Դինամո Կիև»), Եգոր Յարմոլյուկ («Բրենթֆորդ», Անգլիա)

Նշենք, որ Սերգեյ Ռեբրովը վերջնական հայտացուցակը հրապարակելու է հունիսի 7-ին։

Հավելենք, որ ուկրաինացիները Եվրո-2024-ում ընդգրկված են E խմբում և մրցելու են Բելգիայի, Ռումինիայի ու Սլովակիայի հավաքականների դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023