Գործարքը կայացած է. Տիագո Մոտան կգլխավորի իտալական գրանդը
Տիագո Մոտան 2024/25 մրցաշրջանից կլինի Թուրինի «Յուվենտուսի» նոր գլխավոր մարզիչը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Աղբյուրի փոխանցմամբ` «բյանկոներիները» 41-ամյա մասնագետի նշանակման հարցում հասել են վերջնական համաձայնության. կողմերը պայմանագիրը կնքելու են մինչև 2027 թ. հունիսի 30-ը։ Իտալացի մասնագետն արդեն հայտնել է «Բոլոնիայից» հեռանալու մասին. այդ տեղեկությունը հաստատել է նաև ակումբի պաշտոնական կայքը։ Տիագո Մոտան «Բոլոնիան» մարզում […]