Բայերը 11-մետրանոցներով հաղթեց Շտուտգարտին` դառնալով Գերմանիայի Սուպերգավաթակիր 🎥
Գերմանիայի Սուպերգավաթի խաղում «Բայերը» մրցեց «Շտուտգարտի» դեմ։ Կողմերը շատ արագ փոխանակվեցին խփած գոլերով. նախ 11-րդ րոպեին Գերմանիայի գործող չեմպիոն «Բայերին» առաջ մղեց Վիկտոր Բոնիֆեյսը, որին մրցակիցը 15-րդ րոպեին պատասխանեց Էնցո Միյոյի դիպուկ հարվածով։ 37-րդ րոպեին Խաբի Ալոնսոնի գլխավորած «Բայերը» մնաց 10 ֆուտբոլիստով. կոպիտ խաղի համար դաշտից հեռացվեց թիմի նորեկ Մարտին Տերիեն։ Քանակական առավելություն ունեցող «Շտուտգարտը» […]