Ռեալը չկարողացավ հաղթել Մալյորկային` գրանցելով ոչ-ոքի🎥
Իսպանական Լա լիգայի առաջին տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս մրցեց «Մալյորկայի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ անակնկալ արդյունք գրանցվեց. «արքայական» ակումբը չկարողացավ կոտրել մրցակցի դիմադրությունը։ Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։ 13-րդ րոպեին Կառլո Անչելոտիի թիմին առաջ մղեց Ռոդրիգոն, իսկ «Մալյորկայի» կազմից 53-րդ րոպեից աչքի ընկավ Վեդատ Մուրիքին։ Այպսիսով, ակումբները նոր մրցաշրջանում վաստակեցին առաջին միավորը։