Author Archives: Miqayel

Նոան շատ արագ առաջ անցավ հաշվի մեջ Ռուժոմբերոկի դեմ խաղում 🎥

Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում մրցում է Սլովակիայի գավաթակիր «Ռուժոմբերոկի» դեմ։ Ռուի Մոտայի գլխավորած «Նոան» արդեն չորրորդ րոպեին աչքի ընկավ պորտուգալացի հարձակվող Գոնսալու Գրեգորիուն ու բացեց հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Նոա – Ռուժոմբերոկ. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» մրցելու է Սլովակիայի գավաթակիր «Ռուժոմբերոկի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված 20:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Ըմբշամարտ. Մարատ Աճեմյանը ջախջախիչ հաղթանակներով դուրս է եկել Մ-17 ԱԱ-ի եզրափակիչ🎥

Հորդանանի մայրաքաղաք Ամմանում ընթանում է ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունը։ Օգոստոսի 20-ին պայքարի մեջ է մտել հունահռոմեական ոճի ըմբշանարտի Հայաստանի հավաքականի անդամ Մարատ Աճեմյանը։ Աճեմյանն առաջին գոտեմարտն անցկացրել է 1/8 եզրափակիչում և 9:0 հաշվով հաղթել իրանցի Ահմադ Բադրադինիին, իսկ քառորդ եզրափակիչում նույն հաշվով նախատեսվածից շուտ պայքարից դուրս է թողել ադրբեջանցի Շախիդ Նաբիևին։ Կիզաեզրափակիչում հայ […]

Բրայթոնն իրականացրել է ակումբի պատմության ամենաթանկ տրանսֆերը

Անգլիական «Բրայթոնը» ձեռք է բերել Չեմպիոնշիփը ներկայացնող «Լիդսի» կենտրոնական հարձակվող Ժորժինիո Ռյուտերին։ «Ճայերի» պաշտոնական կայքը հայտնում է, որ 22-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կնքել է մինչև 2029 թ. հունիսի 30-ը։ Ըստ Transfermarkt-ի` «Բրայթոնը» ֆրանսիացի ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 46,7 մլն եվրո և իրականացրել ակումբի պատմության ամենաթանկ տրանսֆերն ու գերազանցել Յանկուբա Մինթեի ռեկորդը։ Գամբիացի Մինթեի տրանսֆերն […]

Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Մոնտերեյի մրցաշարում

Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը (51-րդ ռակետ) պայքարն է սկսել Մոնտերեյի WTA-250 շարքի մրցաշարում։ 21-ամյա թենիսիստուհին Մեքսիկայում անցկացվող մրցաշարի առաջին փուլում 7(8)-6, 6-1 հաշվով հաղթել է Էլիզաբեթա Կոչարետոյին (Իտալիա, 64-րդ ռակետ)։ Մրցավեճը տևել է 1 ժամ 48 րոպե։ Ավանեսյանը հաջորդ փուլում մրցելու է Էլինա Սվիտոլինայի (Ուկրաինա, 28-րդ ռակետ) դեմ։ Հիշեցնենք, որ հայ թենիսիստուհին վերջերս դուրս […]

Գործարքը կայացած է. Ֆելիքսը կհամալրի անգլիական գրանդի կազմը

Մադրիդի «Ատլետիկոյի» վինգեր Ժոաու Ֆելիքսը կարիերան կշարունակի Լոնդոնի «Չելսիում»։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ գործարքի հարցում կողմերը հասել են վերջնական համաձայնության։ 24-ամյա ֆուտբոլիստն այսօր` օգոստոսի 20-ին, կմեկնի Լոնդոն, որտեղ բուժզննում կանցնի և «ազնվականների» հետ մինչև 2030 թ. հունիսի 30-ը կստորագրի պայմանագիր։ Այն ունենալու է ևս մեկ տարով երկարաձվելու հնարավորություն։ Այդ գործարքի շրջանակում «Ատլետիկո» կտեղափոխվի […]

Բարսելոնան ներկայացրել է, թե ինչ տեսք է ունենալու վերակառուցվող Կամպ Նոու ստադիոնը 📸

«Բարսելոնան» սոցցանցերում լուսանկարներ է հրապարակել` ներկայացնելով, թե ինչ տեսք է ունենալու ակումբի տնային` «Spotify Կամ Կամպ» ստադիոնը վերակառուցումից հետո։ Մարզադաշտի վերակառուցումն սկսվել է դեռ 2023 թ. հունիսին, որի վերջնական ավարտը նախատեսված է 2026 թվականին։ Սպասվում է, որ ակումբն այնտեղ հանդիպումներ կկարողանա անցկացնել արդեն 2024 թ. հոկտեմբերից կամ նոյեմբերից։ Վերակառուցումից հետո ստադիոնը տեղավորելու է 105 հազար […]

Նարեկ Գրիգորյանի «կախած» հարվածով խփած ֆանտաստիկ գոլը Ֆարուլի կազմում 🎥

Ռումինիայի Սուպերլիգայի 6-րդ տուրում Կոստանցայի «Ֆարուլը» տանը 3:2 հաշվով հաղթել է «Հերմանշտադտին»։ Տանտերերի մեկնարկային կազմում էր նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը, որը 52-րդ րոպեին «կախած» հարվածով ֆանտաստիկ գոլ խփեց ու լուսատախտակին վառեց 2:1 հաշիվը։ 23-ամյա ֆուտբոլիստը Գիորգի Հաջիի գլխավորած թիմում գոլ է խփում երկրորդ խաղում անընդմեջ։ Մինչև այդ նա ոչ մի գոլ չուներ «Ֆարուլի» […]

Պաշտոնական. Բալեկյանը նոր ակումբ ունի

Հայաստանի հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանն արգենտինական «Բոկա Խունիորսից» տեղափոխվել է «Խիմնասիա և Էսգրիմա»։ «Խիմնասիա և Էսգրիմայի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ 28-ամյա ֆուտբոլիստի վարձակալական պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թ. դեկտեմբերի 31-ը։ Արգենտինայի Լա Պլատա քաղաքը ներկայացնող ակումբը Լիգա Պրոֆեսիոնալի ընթացիկ մրցաշրջանում 11 խաղից հետո վաստակել է 14 միավոր և 28 թիմերի պայքարում 16-րդ […]

Նապոլիի ֆիասկոն. Վերոնան խոշոր հաշվով հաղթել է Կոնտեի գլխավորած թիմին 🎥

Իտալական Ա սերիայի 2024/25 մրցաշրջանի առաջին տուրում «Նապոլին» հյուրընկալվելիս մրցեց «Վերոնայի» դեմ։ «Նոպալին» ներքին առաջնությունում Անտոնո Կոնտեի գլխավորությամբ առաջին խաղը, պարզապես, ձախողեց և պարտվեց 0:3 հաշվով։ «Վերոնան» հաղթական գոլերը խփեց երկրորդ խաղակեսում. դուբլի հեղինակ դարձավ Դավիդ Մոսկերան, իսկ Դայլոն Ռոչա Լիվրամենտոն աչքի է ընկել մեկ անգամ։ Այսպիսով, «Վերոնան» հաղթեց խոշոր հաշվով և գլխավորեց Իտալիայի առաջնության […]

1 455 456 457 458 459 2,104