Author Archives: Miqayel

Դրամա Լոնդոնում. Արսենալն ու Լիվերպուլը գոլառատ ոչ-ոքի գրանցեցին 🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի կենտրոնական խաղում Լոնդոնի «Արսենալը» «Էմիրեյթս» մարզադաշտում մրցեց «Լիվերպուլի» դեմ։ Գոլռատ ու անչափ հետաքրքիր պայքարում անցած խաղում կողմերը չպարզեցին հաղթողին. գրանվեց 2:2 հաշիվը։ «Զինագործները» հանդիպման ընթացքում երկու անգամ առաջ էին հաշվի մեջ, սակայն մերսիսայդյան ակումբը կարողացավ փրկել հանդիպումը։ Միկել Արտետայի գլխավորած թիմից աչքի ընկան Բուկայո Սական ու Միկել Մերինոն, որին «Լիվերպուլից» […]

Հենոոոոոո! Մխիթարյանի գոլը Յուվենտուսի դեմ խաղում 🎥

Իտալական Ա սերիայի 9-րդ տուրում Միլանի «Ինտերը» սեփական դաշտում մրցում է «Յուվենտուսի» դեմ։ «Ներաձուրիների» կազմից 35-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը և հաշիվը դարձրեց 2:2։ Նշենք, որ 35-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում առաջին գոլը խփեց։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

Բավարիան ուշքի եկավ Բարսայից կրած պարտությունից` ջախջախելով Բոխումին 🎥

Գերմանական Բունդեսլիգայի 8-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» մրցակցի դաշտում մրցեց «Բոխումի» դեմ։ Վենսան Կոմպանիի գլխավորած թիմից աչքի ընկան Մայքլ Օլիսեն, Ջամալ Մուսիալան, Հարի Քեյնը, Լերոյ Սանեն ու Կինգսլի Կոմանը։ «Ռեկորդ մայսթերն» ուշքի եկավ Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի երրորդ տուրում «Բարսելոնայից» կրած պարտությունից (1:4), վաստակեց 20 միավոր և գլխավորում մրցաշարային աղյուսակը, իսկ «Բոխումը» 1 միավորով վերջինն է` […]

Ման. Յունայթեդը կրկին ձախողվեց` պարտվելով Վեսթ Հեմին 🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս մրցեց «Վեսթ Հեմի» դեմ։ Մանկունյական ակումբը կրկին ձախողվեց ու պարտվեց 1:2 հաշվով։ «Մրճահարներից» աչքի ընկան Քրիսենսիո Սամերվիլն ու Ջարեդ Բոուենը։ Վերջինս իր թիմին հաղթանակ պարգևեց 90+2-րդ րոպեին։ «Կարմիր սատանաներից» գոլը խփել է Կազեմիրոն։ Խուլիեն Լոպետեգիի գլխավորած թիմը վաստակեց 11 միավոր ու բարձրացավ 13-րդ տեղ, «Յունայթեդը» նույնքան միավով […]

Մոդրիչը գերազանցել է Ալվեսի պատմական ռեկորդը

Իսպանական Լա լիգայի 11-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական դաշտում 0:4 հաշհով պարտվեց «Բարսելոնային»։ «Արքայական» ակումբից հանդիպմանը մասնակցեց նաև թիմի ավագ Լուկա Մոդրիչը, որը փոխարինման դուրս եկավ 63-րդ րոպեին։ Mister Chip-ը գրում է, որ խորվաթ կիսապաշտպանը 39 տարեկան և 47 տարեկանում դարձավ Էլ կլասիկոների պատմության ամենատարեց ֆուտբոլիստը։ Մոդրիչը գերազանցել է «Բարսելոնայի» նախկին պաշտպան Դանի Ալվեսի ռեկորդը։ […]

Կարմիր քարտ` առաջին վայրկյանին. Բրազիլացի ֆուտբոլիստը հեռացվել է հանդիպման մեկնարկում 🎥

Բրազիլական Ա սերիայի 31-րդ տուրու «Կրուզեյրոն» մրցակցի դաշտում 0:3 հաշվով պարտվեց «Ատլետիկո Պարանաենսեին»։ Հանդիպման հակահերոս դարձավ «Կրուզեյրոյի» հարձակվող Ռաֆա Սիլվան։ 32-ամյա ֆուտբոլիստն արդեն առաջին վայրկյանին թույլ տված խախտման համար հեռացվել է դաշտից։ Սիլվան անչափ կոպիտ է դիմավորել մրցակցի ֆուտբոլիստին` արմունկով հարված հասցնելով վերջինիս։ Հավելենք, որ «Կրուզեյրոն» «Կրուզեյրոն» ունի 44 միավոր և 8-րդ տեղում է, իսկ […]

Լամին Յամալը` Էլ կլասիկոների պատմության ամենաերիտասարդ գոլի հեղինակ 🎥

Իսպանական Լա լիգայի 11-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 4:0 հաշվով հաղթեց Մադրիդի «Ռեալին»։ Կատալոնական ակումբի երրորդ գոլը խփեց Լամին Յամալը։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ Յամալը 17 տարեկան և 106 օրականում դարձել է Էլ կլասիկոների պատմության ամենաերկտասարդ գոլի հեղինակը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

Ընդհատվեց Ռեալի անպարտելիության անհավանական շարքը

Իսպանական Լա լիգայի 11-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական դաշտում 0:4 հաշվով պարտվեց «Բարսելոնային»։ Այդ խաղով ընդհատվեց «արքայական» ակումբի` Լա լիգայում 42 խաղից բաղկացած անպարտելիության անհավանական շարքը։ Կառլո Անչելոտիի գլխավորած թիմն Իսպանիայի առաջնությունում նախորդ անգամ պարտվել էր 2023 թ. սեպտեմբերի 24-ին, երբ 1:3 հաշվով զիջել էր Մադրիդի «Ատլետիկոյին»։ Հավելենք, որ Էլ կլասիկոյում չպարտվելու դեպքում «Ռեալը» կկրկներ […]

Բարսելոնան ֆանտաստիկ խաղով ջախջախեց Ռեալին` ամրապդնվելով առաջին տեղում 🎥

Իսպանական Լա լիգայի 11-րդ տուրում կայացավ հերթական Էլ կլասիկոն. «Բարսելոնան» արտագնա խաղով մրցեց Մադրիդի «Ռեալի» դեմ։ Գոլազուրկ առաջին խաղակեսից հետո երկրորդ 45 րոպեների ընթացքում «բլաուգրանան» ֆանտաստիկ խաղ ցույց տվեց և չորս անպատասխան գնդակ ուղարկեց «արքայական» ակումբի դարպասը։ Կատալոնական ակումբից դուբլ գրանցեց Ռոբերտ Լևանդովսկին, մեկ գոլ էլ խփեցին Լամին Յամալն ու Ռաֆինիան։ Այսպիսով, Հանսի Ֆլիկի գլխավորած […]

Էլ կլասիկո. Լևանդովսկին դուբլ գրանցեց ու երկու գնդակի առավելություն պարգևեց Բարսելոնային 🎥

Իսպանական Լա լիգայի 11-րդ տուրում կայանում է հերթականա Էլ կլասիկոն. Մադրիդի «Ռեալը» սեփական դաշտում մրցում է «Բարսելոնայի» դեմ։ Հանդիպման 54-րդ ու 56-րդ րոպեներին «բլաուգրանայից» աչքի ընկավ Ռոբերտ Լևանդովսկին, դուբլ գրանցեց և երկու գնդակի առավելություն պարգևեց կատալոնական ակումբին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

1 415 416 417 418 419 2,104