Author Archives: Miqayel

Ռապիդ – Նոա. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր 📸

Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի երկրորդ տուրում Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» մրցակցի դաշտում կմրցի Վիեննայի «Ռապիդի» (Ավստրիա) դեմ։ Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 20:45-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Յամալ. «Հավատում ենք, որ աշխարհի լավագույն ակումբն ենք»

«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի երրորդ տուրում Մյունխենի «Բավարիային» 4:1 հաշվով հաղթելուց հետո խոսել է առաջիկա Էլ կլասիկոյի մասին. «Հավատում ենք, որ աշխարհի լավագույն թիմն ենք, և մենք կապացուցենք դա։ Այդ խաղում կներդնենք մեր ողջ ներուժը։ Թող հաղթի ուժեղագունը»,- 17-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին իսպանական […]

Ռաֆինիայի ֆանտաստիկ բենեֆիսը! Բարսան անհավանական խաղով ջախջախեց Բավարիային 🎥

Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի երրորդ տուրում «Բարսելոնան» «Մոնժուիկ» մարզադաշտում մրցեց Մյունխենի «Բավարիայի» դեմ։ «Բլաուգրանան» պարզապես շանս չտվեց գերմանական գրանդին և ջախջախեց 4:1 հաշվով։ Կատալոնական ակումբից ֆանտաստիկ հանիպում անցկացրեց բրազիլացի վինգեր Ռաֆինիան, որը դարձավ հեթ-տրիկի հեղինակ։ Հանսի Ֆլիկի գլխավորած թիմից մեկ գոլ էլ խփեց Ռոբերտ Լևանդովսկին։ «Բավարիայից» աչքի ընկավ Հարի Քեյնը։ «Բարսելոնան» վաստակեց 6 միավոր և […]

Վալերի Ծառուկյանը հերթական գոլը խփեց ու գրավեց Կրանսոդարի դարպասը 🎥

Ռուսաստանի գավաթի խաղարկության խմբային փուլի վերջին` 6-րդ տուրում, «Պարի ՆՆ»-ը C խմբում հյուրընկալվելիս մրցում է «Կրասնոդարի» դեմ։ Հյուրերի կազմից 61-րդ րոպեին աչքի ընկավ հայ կիսապաշտպան Վալերի Ծառուկյանը և բացեց հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

Բարսելոնան առաջին րոպեին բացեց հաշիվը Բավարիայի դեմ խաղում 🎥

Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի առաջին տուրում «Բարսելոնան» սեփական դաշտում մրցում է Մյունխենի «Բավարիայի» դեմ։ Հանդիպումը բավական անսպասելի մեկնարկ ունեցավ, քանի որ արդեն առաջին րոպեին Ռաֆինիան, մեն-մենակ մնալով մրցակցի դարպասապահի դիմաց, բացեց հաշիվն ու առաջ մղեց «բալուգրանային»։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

Բարսելոնա – Բավարիա. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր 📸

Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի երրորդ տուրում «Բարսելոնան» կընդունի Մյունխենի «Բավարիային»։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Ռեալի ևս մեկ առաջատար բաց կթողնի Էլ կլասիկոն

Իսպանական Լա լիգայի 11-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» մրցելու է «Բարսելոնայի» դեմ։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ «արքայական» ակումբի դարպասապահ Տիբո Կուրտուան Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի երրորդ տուրի Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղում (5:2) մկանային վնասվածք է ստացել, ինչի պատճառով բաց է թողնելու առաջիկա Էլ կլասիկոն։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մադրիդյան գրանդից «բլաուգրանայի» դեմ […]

Բարսելոնա – Բավարիա. ակումբների հայտացուցակները

Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի երրորդ տուրում «Բարսելոնան» «Մոնժուիկ» մարզադաշտում կընդունի Մյունխենի «Բավարիային»։ Ակումբների մամուլի ծառայությունները հրապարակել են հանդիպման հայտացուցակում ընդգրկված ֆուտբոլիստների անունները։ «Բավարիա» Դարպասապահներ – Մանուել Նոյեր, Սվեն Ուլրայխ, Դանիել Պերեց։ Պաշտպաններ – Դայո Ուպամեկանո, Կիմ Մին Ջե, Էրիկ Դայեր, Ալֆոնսո Դևիս, Ռաֆայել Գերեյրու, Ադամ Ազնու։ Կիսապաշտպաններ – Յոզուա Կիմիխ, Սերժ Գնաբրի, Լեոն Գորեցկա, Լերոյ […]

Ժիրոնայի պաշտպանի տուգանայինի իրացումից հետո խփած հիասքանչ գոլը Սլովանի դեմ խաղում 🎥

Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի երրորդ տուրում «Ժիրոնան» սեփական դաշտում 2:0 հաշվով հաղթեց Բրատիսլավայի «Սլովանին»։ Կատալոնական ակումբից 73-րդ րոպեին տուգանայինից կատարած հիասքանչ հարվածով մրցակցի դարպասը գրավեց 33-ամյա պաշտպան Խուանպեն և դրեց հանդիպման վերջակետը։ Նշենք, որ իսպանացի ֆուտբոլիստը «Ժիրոնայում» հանդես է գալիս 2016 թ. հուլիսից` 249 խաղում դառնալով 13 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ։ Հ․Գ․ միացե՛ք […]

Ռեալը լուրջ կորուստ ունի Էլ կլասիկոյից առաջ

Իսպանական Լա լիգայի 11-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» մրցելու է «Բարսելոնայի» դեմ։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ «արքայական» ակումբից առաջիկա Էլ կլասիկոն բաց է թողնելու բրազիլացի վինգեր Ռոդրիգոն։ 23-ամյա ֆուտբոլիստը Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի երրորդ տուրի Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղում (5:2) եղել է մադրիդյան գրանդի մեկնարկային կազմում և 85-րդ րոպեին վնասվածքի պատճառով փոխարինվել է։ Ռոդրիգոն […]

1 417 418 419 420 421 2,104