Author Archives: Miqayel

Պաշտոնական․ Ջենարո Գատուզոն՝ Նապոլիի գլխավոր մարզիչ

Ինչպես տեղեկացնում է իտալական «Նապոլիի» պաշտոնական կայքը՝ ակումբի գլխավոր մարզիչ է նշանակվել «Միլանի» նախկին գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն։ Չնայած «Նապոլին» երեկ 4։0 հաղթեց հաշվով հաղթեց «Գենկին» և նվաճեց Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ ուղեգիր, երեկ՝ ուշ երեկոյան, հայտնի դարձավ, որ Կառլո Անչելոտին հեռացվել է զբաղեցրած պաշտոնից՝ անբավարար արդյունքների պատճառով։ «Նապոլին» նախքան երեկվա հաղթանակը, 9 անընդմեջ հանդիպում չէր […]

ՊՍԺ-ն կփորձի ձեռք բերել Սադիո Մանեին, եթե Նեյմարը հեռանա

«Լիվերպուլի» սենեգալցի եզրային հարձակվող Սադիո Մանեն հայտնվել է ՊՍԺ-ի հետաքրքրությունների շրջանակում։ Ինչպես տեղեկացնում է  Sport Witness-ը՝ ֆրանսիական ակումբի ղեկավարությանը շատ է դուր գալիս 27-ամյա վինգերի խաղը։ ՊՍԺ-ի ներկայացուցիչները Մանեին դիտարկում են որպես Նեյմարի լավագույն փոխարինող, եթե բրազիլացի խաղացողը ամռանը հեռանա ակումբից։ Մանեն «Լիվերպուլի» կազմում հանդես է գալիս 2016 թվականից, նրա պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ […]

Չելսին կողմնորոշվել է առաջին ձեռք բերման հարցում

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը թիմի տրանսֆերային արգելքը հանվելուց հետո մտածում է կազմն ուժեղացնելու մասին։ Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում լոնդոնցիների գլխավոր թիրախը լինելու է «Քրիստալ Փելեսի» առաջատարներից Վիլֆրիդ Զահային։ Անգլիական ակումբը հետաքրքրված է նաև Դորտմունդի «Բորուսիայի» եզրային հարձակվող Ջեյդոն Սանչոյի ծառայություններով, սակայն «իշամեղուները» անգլիացի տաղանդավոր ֆուտբոլիստին դժվար թե բաց թողնեն ձմռանը։

Կլասիկոն, հնարավոր է, կայանա այլ մարզադաշտում

Ըստ AS պարբերականի՝ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան դիտարկում է դեկտեմբերի 18-ին կայանալիք «Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումն անցկացնել չեզոք մարզադաշտում՝ անվտագության նկատառումներից ելնելով։ Ֆեդերացիան այդ որոշումը պետք է համաձայնեցնի մրցաշարի հանձնաժողովի և քաղաքային ոստիկանության հետ: Հիշեցնենք, որ Էլ կլասիկոն արդեն մեկ անգամ հետաձգվել է՝ հոկտեմբերի 26-ից տեղափոխվելով դեկտեմբերի 18։ Այժմ էլ, հավանական է, որ հանդիպման անցկացման […]

Ռահիմ Սթերլինգը «Մեծն Գեթսբիի» ոճով խնջույք է կազմակերպել?

Բրիտանական մամուլի առաջին էջերի սիրահար, «Մանչեսթեր Սիթիի» անգլիացի կիսապաշտպան Ռահիմ Սթերլինգը ծննդյան օրվա կապակցությամբ «Մեծն Գեթսբիի» ոճով աղմկոտ խնջույք է կազմակերպել։ Դեկտեմբերի 8-ին Ռահիմը նշում էր իր 25-րդ տարելիցը։ «Մեծն Գեթսբին» ամերիկացի աշխարհահռչակ գրող Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի համանուն վեպի հերոս Ջեյ Գեթսբին է։ Ֆիցջերալդի վեպը «կորսված սերունդների» մասին է, որն ավելի մեծ ճանաչում ձեռք բերեց […]

Լյուկ Շոուն կատակել է Ռոմելու Լուկակուի հետ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եզրային պաշտպան Լյուկ Շոուն կատակել է նախկին թիմակից Ռոմելու Լուկակուի հետ, ով նախորդ ամռանը տեղափոխվել է Միլանի «Ինտեր»։ «Ինտերը» երեկ սեփական հարկի տակ 1։2 հաշվով պարտվելով «Բարսելոնային»՝ դուրս մնալով Չեմպիոնների լիգայից և պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի խաղարկությունում։ Շոուն Twitter-ի իր միկրոբլոգում կատակել է բելգիացի խաղացողի հետ՝ գրելով․ «Բարի վերադարձ»։ Հիշեցնենք, որ անգլիական […]

Ֆրենկի դե Յոնգի արձագանքը, երբ իմացավ Այաքսի պարտության մասին?

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը «Ինտերի» նկատմամբ տարած հաղթանակից հետո չուներ երջանիկ տեսք։ Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է կոլանդացի կիսապաշտպանը խաղից անմիջապես հետո նայում դեպի այն վահանակին, որտեղ գրվում էր ավարտված հանդիպումների արդյունքները, և այնուհետև միանգամից դեմքի արտահայտությունը փոխվում է։ Հաղորդվում է, որ այդ պահին Ֆրենկին տեսել է իր […]

Մաուրիցիո Սարի․ «Եթե այսօր չհաղթենք Բայերին, կսպանեմ խաղացողներիս»

Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին նախախաղային մամլո ասուլիս է տվել Չեմպիոնների լիգայի «Բայերի» դեմ կայանալիք խաղից առաջ։ Այդ ասուլիսի ժամանակ իտալացի մասնագետը կատակելով՝ ասել է, որ կսպանի իր խաղացողներին, եթե նրանք այսօր չհաղթեն գերմանական ակումբին։ «Երբ ես առաջին անգամ հանդիպեցի «Յուվեի» ղեկավարության հետ, հարցրի, թե ինչպե՞ս է պատահում, որ մրցաշրջանի վերջնամասում թիմը միայն 3 […]

Ֆաթին դարձել է ՉԼ-ում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը

Կատալոնական «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի 6-րդ տուրի շրջանակում հյուրընկալվելիս 1։2 հաշվով առավելության հասավ «Ինտերի» նկատմամբ։ Հանդիպման 85-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ կատալոնացիների 17-ամյա երիտասարդ հարձակվող Անսումանե Ֆաթին, իսկ 1 րոպե անց դարձավ գոլի հեղինակ։ Ինչպես տեղեկացնում է Opta-ն՝ այդ գոլով Ֆաթին դարձավ Չեմպիոնների լիայում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։ Ֆաթին գնդակը հեղինակելիս եղել է 17 տարեկան 40 […]

Կատալոնիայի ոստիկանությունը չի երաշխավորում դեկտեմբերի 18-ին կայանալիք Էլ կլասիկոյի անվտանգությունը

Կատալոնիայի ոստիկանությունը դեկտեմբերի 18-ին կայանալիք Լա լիգայի 10-րդ տուրից հետաձգված «Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ» հանդիպման հետ կապված ունի մտավախություն, որ իրավապահ մարմիններին դժվար կլինի ապահովել խողի անվտանգությունը։ Ըստ La sexta հեռուստաընկերության՝ Կատալոնիայի ոստիկանությունն անհնարին է համարում «Ռեալի» ավտոբուսի անվտանգ երթևեկությունը քաղաքով, այդ պատճառով էլ ոստիկանությունը կարծում է, որ խաղը չպետք է կայանա։ Իրավիճակն ավելի է […]

1 2,050 2,051 2,052 2,053 2,054 2,102