Պաշտոնական․ Ջենարո Գատուզոն՝ Նապոլիի գլխավոր մարզիչ

Պաշտոնական․ Ջենարո Գատուզոն՝ Նապոլիի գլխավոր մարզիչ

11/12/2019 - 21:41

Ինչպես տեղեկացնում է իտալական «Նապոլիի» պաշտոնական կայքը՝ ակումբի գլխավոր մարզիչ է նշանակվել «Միլանի» նախկին գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն։

Չնայած «Նապոլին» երեկ 4։0 հաղթեց հաշվով հաղթեց «Գենկին» և նվաճեց Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ ուղեգիր, երեկ՝ ուշ երեկոյան, հայտնի դարձավ, որ Կառլո Անչելոտին հեռացվել է զբաղեցրած պաշտոնից՝ անբավարար արդյունքների պատճառով։ «Նապոլին» նախքան երեկվա հաղթանակը, 9 անընդմեջ հանդիպում չէր տարել ոչ մի հաղթանակ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ մասնագետն իտալական ակումբի հետ 18-ամսյա պայմանագիրը կկնքի՝ ՉԼ-ում հայտնվելու դեպքում այն մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ:

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023