Կատալոնիայի ոստիկանությունը չի երաշխավորում դեկտեմբերի 18-ին կայանալիք Էլ կլասիկոյի անվտանգությունը

Կատալոնիայի ոստիկանությունը չի երաշխավորում դեկտեմբերի 18-ին կայանալիք Էլ կլասիկոյի անվտանգությունը

11/12/2019 - 12:58

Կատալոնիայի ոստիկանությունը դեկտեմբերի 18-ին կայանալիք Լա լիգայի 10-րդ տուրից հետաձգված «Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ» հանդիպման հետ կապված ունի մտավախություն, որ իրավապահ մարմիններին դժվար կլինի ապահովել խողի անվտանգությունը։

Ըստ La sexta հեռուստաընկերության՝ Կատալոնիայի ոստիկանությունն անհնարին է համարում «Ռեալի» ավտոբուսի անվտանգ երթևեկությունը քաղաքով, այդ պատճառով էլ ոստիկանությունը կարծում է, որ խաղը չպետք է կայանա։

Իրավիճակն ավելի է բարդացնում այն փաստը, որ Էլ կլասիկոյի օրը սպասվում են բողոքի ցույցեր, որոնք Բարսելոնայում մեկնարկել են դեռևս հոկտեմբերին։ Ցույցերի պատճառ են դարձել Իսպանիայի բարձրագույն դատարանի որոշումը՝ կատոլնացի 9 պաշտոնյաների և քաղաքական գործիչների հետ կապված, որոնց մեղադրում են Կատալոնիայում 2017 թվականին անկարգությունների և հասարակական կարգի խախտման մեջ, ինչպես նաև անօրինական հանրաքվեի անցկացման մեջ։

Հիշեցնենք, որ խաղն արդեն մեկ անգամ հետաձգվել է՝ հոկտեմբերի 26-ից տեղափոխվելով դեկտեմբերի 18։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023