Մաուրիցիո Սարի․ «Եթե այսօր չհաղթենք Բայերին, կսպանեմ խաղացողներիս»

Մաուրիցիո Սարի․ «Եթե այսօր չհաղթենք Բայերին, կսպանեմ խաղացողներիս»

11/12/2019 - 16:14

Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին նախախաղային մամլո ասուլիս է տվել Չեմպիոնների լիգայի «Բայերի» դեմ կայանալիք խաղից առաջ։ Այդ ասուլիսի ժամանակ իտալացի մասնագետը կատակելով՝ ասել է, որ կսպանի իր խաղացողներին, եթե նրանք այսօր չհաղթեն գերմանական ակումբին։

«Երբ ես առաջին անգամ հանդիպեցի «Յուվեի» ղեկավարության հետ, հարցրի, թե ինչպե՞ս է պատահում, որ մրցաշրջանի վերջնամասում թիմը միայն 3 միավոր է վաստակում։ Նշեցի նաև, որ եթե թիմը բավարարվում է առաջնությունը ժամանակից շուտ հաղթելով, ապա դա վատ տրամադրվածություն է։

Չեմպիոնների լիգայում խաղալը մեծ պատիվ է։ Ակնկալում եմ տեսնել ուժեղ և կենտրոնացած հանդիպում։ Եվրոպական մրցասպարեզում իմ հաղթանակների շարքը հասել է 21 խաղի և ինչ-որ տեղ կարդացել եմ, որ ամենաերկար շարքը կազմում է 22 հանդիպում, և եթե այսօր իմ խաղացողները չհաղթեն, ես նրանց կսպանեմ»,- 60-ամյա մասնագետի խոսքերը մեջ է բերում Football Italia-ն։

Հիշեցնենք, որ «Բայեր» – «Յուվենտուս» խաղը կկայանա այսօր Երևանի ժամանակով 23։55։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023