Author Archives: Miqayel

Լիվերպուլը ՉԼ խմբային փուլում 2008 թվականից ի վեր առաջին անգամ տարավ երկու անընդմեջ հաղթանակ

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի շրջանակում երեկ «Լիվերպուլն» անցկացրեց հերթական հադնիպումը՝ հյուրընկալվելիս 0։2 հաշվով հաղթելով «Զալցբուրգին»։ Այդ հաղթանակը խմբային փուլում դարձավ «կարմիրների» երկրորդ անընդմեջ արտագնա հաղթանակը։ Նախքան երեկվա հաղթանակը Յուրգեն Կլոպպի սաները հյուրընկալվելիս 1։4 հաշվով առավելության էին հասել «Գենկի» նկատմամբ։ Սա առաջին դեպքն էր 2008 թվականից սկսած, երբ «մերսիսայդյան» ակումբը խմբային փուլում երկու անընդմեջ […]

Ռոնալդուն աղջկա հետ տեսանյութ է հրապարակել?

«Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի վինգեր Կրիշտիանու Ռոնալդուն ոչ միայն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից է, այլև բազմազավակ հայր է։ Կնոջ՝ Ջիորջինա Ռոդրիգեսի հետ նրանք մեծացնում են 4 երեխա՝ Կրիշտիանու կրտսերին, երկվորյակներ Եվային և Մատեոյին, ինչպես նաև աղջիկան՝ Ալանին։ Կրիշը համացանցում տեսանյութ է հրապարակել աղջկա հետ․

Նեապոլում ֆուտբոլով հիվանդ են նույնիսկ բժիշկները

Իտալական «Նապոլիին» Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ դուսր գալու համար բավարար կլիներ նույնիսկ ոչ-ոքի արդյունքը, բայց նեապոլիտանական ակումբը տարավ վստահ հաղթանակ։ Իտալական ակումբը խմբից վերջին անգամ դուրս էր եկել 3 տարի առաջ։ Այդ պատճառով էլ, երեկ ողջ քաղաքը պատրաստվում էր ուշադրությունը սևեռել «Նապոլիի» վրա։ Նույնիսկ քաղաքի լավագույն գաստրոէնտերոլոգներից մեկն իր աշխատասենյակի վրա թողել է հետևյալ գրությունը․ «Ուշադրություն! […]

Դրամատիկ G խումբ?

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի G խմբում նույնպես կայացան վերջին՝ 6-րդ տուրի հանդիպումները։ Վերջին տուրից առաջ այս խմբում հայտնի չէր, թե որ հավաքականը՝ որ հորիզոնականը կզբաղեցնի, յուրաքանչյուր պահ կարող էր ամեն ինչ գլխի վայր շուռ գալ։ Եվ այդպես էլ եղավ։ «Լիոնը» վերջին տուրից առաջ վաստակած 7 միավորով զբաղեցնում էր 3-րդ հորիզոնականը և պայքարը շարունակելու լավ շանսեր […]

Պաշտոնական․ Կառլո Անչելոտին հեռացվել է զբաղեցրած պաշտոնից

Ինչպես տեղեկացնում է իտալական «Նապոլիի» պաշտոնական Twitter-ի էջը՝ ակումբի ղեկավարությունը գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետ որոշել է դադարեցնել համագործակցությունը։ Հիշեցնենք, որ «Նապոլին» այսօր սեփական հարկի տակ ՉԼ 6-րդ տուրի շրջանակում սեփական հարկի տակ 4։0 հաշվով հաղթեց բելգիական «Գենկին», սակայն նախքան այս հանդիպումը նեապոլիտանցիները չէին հաղթել 9 անընդմեջ հանդիպում։

Ինտերը պարտվեց Բարսայի փորձարարական կազմին՝ լքելով պայքարը?

Միլանի «Ինտերը» Չեմպիոնների լիգայի 6-րդ տուրի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց կատալանոկանան «Բարսելոնայի», որն այս խաղում դուրս էր եկել գնդակ գլորելու և փորձարկումներ անելու, քանի որ դեռ նախորդ տուրում ապահովել էր առաջին հորիզոնականի հարցը։ Սակայն, Անտոնիո Կոնտեի սաները չկարողացան օգտվել այդ առիթից, դեռ ավելին, «կապտանռնագույնները» խաղալով գրեթե երկրորդ կազմով, կարողացան հաղթանակ տոնել։ Այս պարտության մեջ […]

Վալենսիան ապացուցում է, որ Չեմպիոների լիգայում թույլ թիմեր չկան?

Չեմպիոնների լիգայի H խմբում կայացան 6-րդ տուրի հանդիպումները։ Այս խաղերից առաջ 3 թիմ պահպանում էին հիանալի հնարավորություններ պայքարը շարունակելու և ամենաանհավանական տարբերակն այն էր, որ «Այաքսը» դուրս կմնա պայքարից։ Սակայն, ֆուտբոլն, ինչպես միշտ, փայլեց իր անկախատեսելիությոամբ։ «Վալենսիան» հյուրընկալվելիս 0։1 հաշվով հաղթեց Չեմպիոնների լիգայի նախորդ մրցաշրջանի կիսաեզրափակչի մասնակցին՝ մատուցելով խմբային փուլի ամենամեծ անակնկալը։ Ավելին՝ «Վալենսիան» մի […]

Ֆուտբոլի պատմության կռվող հետնապահներն ու Հայաստանի հավաքականի տխուր վիճակը?

Ներկայացանում ենք տեսանյութ հնարավորություններով համեստ, բայց կռվող, պինդ բնավորություն ունեցող հավաքականների, ինչպես նաև Հայաստանի ազգային ընտրանու մասին։ Այս հավաքականները մեզ շատ անգամներ են ցույց տվել, թե ինչպես է պետք մարտնչել ու պայքարել մինչև վերջին շունչը, թե ինչպես է պետք կռվել ազգային դրոշի, հայրենիքի, երկրպագուների ու պատվի համար։ Այս հավաքականները քավության նոխազներ չեն փնտրում, այլ փորձում […]

Արկադիուշ Միլիկի հեթ-տրիկը, Լիվերպուլի վստահ հաղթանակը?

Չեմպիոնների լիգայի 6-րդ տուրը մեկնարկեց E խմբի երկու խաղերով։ «Լիվերպուլը» վերջին տուրից առաջ վտանգել էր փլեյ-օֆֆ-ի ուղեգիրը, սակայն Յուրգեն Կլոպպի սաներն ապացուցեին, որ հիանալի մարզավիճակում են և հյուրընկալվելիս «Ռեդ Բուլ Արենայում» 0։2 հաշվով առավելության հասան «Զալցբուրգի» նկատմամբ։ Գոլերը խփվեցին երկրորդ խաղակեսի սկզբնամասում․ 57 և 58-րդ րոպեներին Նաբի Կեյտան ու Մոհամեդ Սալահը գրավելով ավստրիացիների դարպասը՝ հաղթանակ […]

Ինտեր – Բարսելոնա․ մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Չեմպիոնների լիգայի 6-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից մեկը կկայանա Միլանի «Ջուզեպպե Մեացա» մարզադաշտում, որտեղ «Ինտերը» կընդունի «Բարսելոնային»։ Արդեն հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը․ «Ինտեր» – 1․ Սամիր Հանդանովիչ, 2․ Դեիգո Գոդին, 6․ Ստեֆան դե Վրեյ, 37․ Միլան Շկրինյար, 33․ Դանիլո Դ’Ամբրոզիո, 8․ Մաթիաս Վեսինո, 77․ Մարսելո Բրոզովիչ, 20․ Բորխա Վալեռո, 34․ Քրիստիանո Բիրագի, 9․ Ռոմելու Լուկակու, […]

1 2,051 2,052 2,053 2,054 2,055 2,102