Վիլյառեալի ավագը գրեթե երեք տարի ապաքինվում էր վնասվածքից․ նա կրկին մարզվում է?
«Վիլյառեալի» երկրպագուների համար կրկնակի տոն է։ Ակումբի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ «դեղինները» վերսկսել են մարզումները, որոնք դադարեցվել էին կորոնավիրուսի համաճարակի պատճառով։ Ակումբի հիմնական կազմի հետ սկսել է մարզվել նաև 35-ամյա կիսապաշտպան, թիմի ավագ Բրունո Սորիանոն, ով վնասվածքից ապաքինվում էր մոտ 3 տարի։ Կիսապաշտպանը վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել 2017 թվականի մայիսի 21-ին՝ 90 րոպե անցկացնելով […]