Բարսելոնան հետաքրքրված է Լիոնի կիսապաշտպանի ծառայություններով

Բարսելոնան հետաքրքրված է Լիոնի կիսապաշտպանի ծառայություններով

12/05/2020 - 12:58

«Լիոնի» կիսապաշտպան Բրունո Գիմարաեսը հայտնվել է «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում։

Ինչպես տեղեկացնում է AS-ը, կատալոնական ակումբի ղեկավարությունն արդեն կապվել է ինչպես ֆրանսիական ակումբի, այնպես էլ 22-ամյա խաղացողի ներկայացուցիչների հետ։

Հավանական է, որ երիտասարդ ֆուտբոլիստն ամռանը կլքի «Լիոնը», քանի որ մրցաշրջանը ժամանակից շուտ ավարտվելու պատճառով ակումբը զրկվել է հաջորդ մրցաշրջանում եվրագավաթներին մասնակցելու իրավունքից։

«Բարսելոնան» երիտասարդ կիսապաշտպանին դիտարկում է որպես Արթուրի հավանական փոխարինող, ով, ամենայն հավանականությամբ, ամռանը կփոխի ակումբաին գրանցումը։

Նշենք, որ Գիմարաեսը վերջերս է տեղափոխվել «Լիոն»։ Նախորդ ձմեռային տրանսֆերային պատուհանի ավարտին ֆրանսիական ակումբը 20 մլն եվրո վճարեց «Ատլետիկո Պարանաենսեին»։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023