Վան Դեյկը հիշել է, թե ինչպես էին նրան գրեթե հեռացնում Վիլհեմ II-ի ակադեմիայից

Վան Դեյկը հիշել է, թե ինչպես էին նրան գրեթե հեռացնում Վիլհեմ II-ի ակադեմիայից

12/05/2020 - 12:02

«Լիվերպուլի» և Նիդեռլանդների հավաքականի կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դեյկը հիշել է, որ կարող էր հեռացվել հոլանդական «Վիլհեմ II» ակումբի ակադեմիայից։

«Ես տաս տարի հանդես էի գալիս «Վիլհեմի» ակադեմիայում։ Երբ ես 16 տարեկան էի, եկավ մի պահ, երբ ես վտանգել էի հաջորդ տարիքային խումբ տեղափոխվելս։ Ես այնքան էլ լավ հանդես չէի գալիս և երկար ժամանակ էի անցկացնում պահեստայինների նստարանին։

Այդ ամռանը ես բավականին հասունացա, ինչից հետո ամեն ինչ դարձավ հրաշալի։ Ես աճուկի վնասվածք ունեի, այդ իսկ պատճառով հասակս կտրուկ աճեց, ինչից հետո ես լուրջ հաջողություններ գրանցեցի։ Այդ ժամանակ ես արդեն սկսել էի կանոնավոր հանդես գալ՝ դառնալով Մ-18 տարեկանների ավագը։

Այդ ժամաանկ ես հիասթափվեցի, քանի որ նորամուտս այդպես էլ չնշեցի առաջին թիմի կազմում։ Ցավոք, ես նորամուտս չնշեցի ակումբի որոշման ճապտճառով։ Ես տեղափոխվեցի «Գրոնինգեն», և դա հիանալի քայլ էր իմ կարիերայում։ Դա ինձ ստիպեց դադարել լինել փոքրիկ տղա և դարձա տղամարդ։ Առաջին անգամ ես սկսեցի ապրել ինքնուրույն, և այդ ամենն ինձ շատ էր դուր գալիս։ «Գրոնինգենում» ես մի քանի հիանալի մրցաշրջան անցկացրի, սակայն այդ ժամանակ առաջին տեղում զարգանալն էր»,- հոլանդացի պաշտպանի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը։

Նշենք, որ Վիրջիլ վան Դեյկը «Վիլհեմ II»-ի ակադեմիայում հանդես է եկել 2001-2010 թվականներին։ 2010-2013 թթ․ խաղացել է «Գրոնինգենի» կազմում, 2013-2015 թթ․՝ «Սելթիկի», 2015-2018 թթ․՝ «Սաութհեմպտոնի», իսկ 2018թ․ հունվարի 1-ից մինչ օրս ներկայացնում է «Լիվերպուլը»։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023