Աղբյուր․ «Բարսելոնան Պյանիչի հետ հասել է համաձայնության»
«Բարսելոնան» համաձայնության է հասել «Յուվենտուսի» բոսնիացի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչի հետ։ Ինչպես տեղեկացնում է Sport.es-ը, «կապտանռնագույնները» Պյանիչի հետ կկնքեն քառամյա պայմանագիր։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բարսելոնան» Պյանիչի համար որևէ գումար չի վճարի, այլ դրա փոխարեն թուրինյան ակումբին կառաջարկի մի շարք ֆուտբոլիստների։ Ամենայն հավանանակությամբ՝ «Յուվենտուս» կտեղափոխվի Ժան-Կլեր Տոդիբոն, ով ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «Շալկե-04»-ի կազմում։ Բացի Տոդիբոյից՝ Թուրին […]