Author Archives: Miqayel

Յուվենտուսն ու Չելսին բանակցություններ են վարում

The Guardian-ի փոխանցմամբ՝ «Չելսին» և «Յուվենտուսը», հնարավոր է, փոխանակվեն ֆուտբոլիստներով։ Ակումբներն արդեն սկսել են բանակցությունները՝ կիսապաշտպանների փոխանակություն կատարելու նպատակով։ «Յուվենտուսը» պատրաստ է Միրալեմ Պյանիչին փոխանակել «Չելսիի» կիսապաշտպան Ժորժինիոյի հետ։ Թուրինյան ակումբի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին մտադիր է կրկին աշխատել բրազիլական արմատներով իտալացի կիսապաշտպանի հետ, ում հետ արդեն նույն ակումբը ներկայացրել է «Նապոլիում» և «Չելսիում»։ Իտալացի […]

Միլանը հետաքրքրված է Լիգա 1-ը ներկայացնող մի շարք ֆուտբոլիստների ծառայություններով

«Միլանը» հետաքրքրված է ֆրանսիական Լիգա 1-ը ներկայացնող մի շարք ֆուտբոլիստների ծառայություններով։ Այդ մասին տեղեկացնում է La Gazetta dello Sport-ը։ «Միլանի» հետաքրքրության շրջանակում են հայտնվել ՊՍԺ-ի պաշտպան Լայվին Կուրզավան և «Մարսելի» կիսապաշտպան Բուբակար Կամարան։ Մի շարք թեկնածություններ էլ առաջարակվել են ակումբի տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինիի և ակումբի հավանական նոր գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկի կողմից։ Իտալացի մասնագետին […]

Ատլետիկոն պատասխանել է Կլատենբուրգի խոստովանությանը

Անգլիացի մրցավար Մարկ Կլատենբուրգը, ով սպասարկել է Չեմպիոնների լիգայի 2015/16 խաղարկության եզրափակիչ «Ռեալ» – «Ատլետիկո» հանդիպումը, խոստովանել է, որ այդ խաղում Սերխիո Ռամոսի խփած գնդակը չպետք է արձանագրեր, քանի որ խաղացողը գտնվել է խաղից դուրս իրավիճակում։ Այդ խաղի հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվել է 1։1 հաշվով, իսկ 11 մետրանոց հարվածաշարում «արքայական» ակումբը 5։3 հաշվով հաղթել […]

Զլատան․ «Աստված վերադարձել է և հետևում է քեզ»

«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը վերջին օրերին Շվեդիայից վերադարձել է Իտալիա, որպեսզի միանա ակումբին և վերսկսի անհատական մարզումները։ Խաղացողը կորոնավիրուսի համաճարակի պատճառով կարանտինն անցկացնում էր Շվեդիայում։ Երեկ՝ մայիսի 14-ին, շվեդ ֆուտբոլիստը սոցցանցերի իր օգտահաշիվներում յուրահատուկ գրառում է կատարել։ Նա հրապարակել է լուսանկար՝ գրլեով․ «Աստված վերադարձել է և հետևվում է քեզ»,- գրել է Զլատանը՝ ակնկարկելով իր՝ Իտալիա […]

Մանչեսթեր Սիթիի ղեկավարները մտադիր են մտնել ռուսական շուկա

City Football Group հոլդինգը, որին պատկանում են մի շարք ֆուտբոլային ակումբներ, այդ թվում՝ «Մանչեսթեր Սիթին», դիտարկում է ռուսական Պրեմիեր լիգայի ակումբներից մեկը ձեռք բերելու տարբերակը։ Ինչպես տեղեկացնում է  «РБ-Спорт»-ը, հոլդինգի ղեկավարները տպավորված են 2018 թվականին Ռուսաստանում անցկաված աշխարհի առաջնության կազմակերպվածությունից, ինչից հետո մտածում են մտնել նաև ռուսական շուկա։ City Football Group սեփականատերերը դիտարկում են ռուսական […]

Տորեն․ «Խաղացողները չէին կատարում Պեպի հրահանգները»

Պեպ Գվարդիոլայի նախկին օգնական Դոմենեկ Տորենը պատմել է, որ Չեմպիոնների լիգայի 2013/14 խաղարկության կիսաեզրափակիչ հանդիպման պատասխան խաղում «Բավարիայի» ֆուտբոլիստները «Ռեալի» դեմ խաղում չեն կատարել գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հրահանգները։ Այդ խաղում «Բավարիան» սեփական հարկի տակ պարտվել է 0։4 հաշվով։ «Պեպը ցանկանում էր խաղալ «սպասողական» մարտավարությամբ, սակայն ակումբի ներսում հեղինակություն վայելող ֆուտբոլիստները որոշեցին, որ պետք է […]

Էդիլսոն․ «Մեսսին և Նեյմարը պետք է դառնան աշխարհի չեմպիոն, որպեսզի ինձնից լավը դառնան»

Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Էդիլսոնը նշել է, որ ժամանակին Լեո Մեսսիից և Նեյմարից լավն է եղել․ «Իմ լավագույն մարզավիճակում ես ավելի լավ ֆուտբոլ էի ցուցադրում, քան Նեյմարը։ Նա պետք է դառնա աշխարհի չեմպիոն, որպեսզի ինձնից լավը համարվի։ Ես ունեմ սեփական անհատականություն։ Մեսսին նույնպես պետք է հաղթի մունդիալը, որպեսզի ինձնից լավը դառնա։ Ինչ վերաբերվում է Կրիշտիանու […]

Կլատենբուգրը խոստովանել է, որ չպետք է հաշվեր 2016 թվականի Ռամոսի խփած գոլը

Անգլիացի մրցավար Մարկ Կլատենբուրգը, ով սպասարկել է 2015/16 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի «Ռեալ» – «Ատլետիկո» եզրափակիչ հանդիպումը, խոստովանել է, որ «արքայական» ակումբի ավագ Սերխիո Ռամոսի խփած գնդակը չպետք է հաշվեր․ «Այդ խաղի առաջին խաղակեսում «Ռեալը» բացեց հանդիպման հաշիվը, սակայն Սերխիո Ռամոսը գոլային դրվագում գտնվում էր մի փոքր խաղից դուրս վիճակում։ Մենք դա հասկացանք միայն ընդմիջմանը, սակայն […]

Կողոպտիչները թալանել են Դելե Ալիի տունը՝ ծեծելով նրան

«Տոտենհեմի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Դելե Ալին ենթարկվել է զինված հարձակման։ Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, դեպքը տեղի է ունեցել մայիսի 12-ին՝ տեղի ժամանակով գիշերը 00։30-ի սահմաններում։ Ալին այդ պահին տանը եղել է իր եղբոր՝ Հարի Հիքֆորդի և ընկերուհու հետ։ Զինված անձինք նրան սպառնացել են դանակով, հարվածել են նրա դեմքին՝ հասցնելով որոշ մարմնական վնասվածքներ, սակայն […]

ՊՍԺ-ի նախկին ֆուտբոլիստը և նրա կինը դարձել են սեռական սպառնալիքի զոհ

ՊՍԺ-ի և Արգետնինայի հավաքականի նախկին հարձակվող Էզեկիել Լավեսին և նրա կինը դարձել են սեքս-սպառնալիքի զոհ։ Ինչպես տեղեկացնում է La Nacion-ը, անհայտ անձինք 35-ամյա նախկին ֆուտբոլիստից և նրա կնոջից՝ Նատալիա Բորխեսից, փորձում են գումար շորթել, հակառակ դեպքում նրանք սպառնում են, որ կհրապարակեն նրանց մասնակցությամբ սեռական բնույթի տեսանյութեր։ Հանցնագործենրը յուրաքանչյուր լուսանկարի և տեսանյութի դիմաց պահանջել են 5000-ական […]

1 1,888 1,889 1,890 1,891 1,892 2,104