Հայաստանի առաջնությունը վերսկսվեց ?

Հայաստանի առաջնությունը վերսկսվեց ?

23/05/2020 - 23:58

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով ընդհատված Հայաստանի Բարձագույն առաջնությունը վերսկսվեց։ 18-րդ տուրի շրջանակում այսօր՝ մայիսի 23-ին, կայացել է երկու հանդիպում։

Չեմպիոնության համար պայքարող Վանաձորի «Լոռին» Գյումրու «Քաղաքային» մարզադաշտում մրցեց «Շիրակի» դեմ՝ հաղթելով 1։2 հաշվով։

Առաջնության վերսկսումից հետո առաջին գոլը հեղինակեց «Լոռիի» արգենտինացի հարձակվող Ագուստին Մասիերոն՝ եզրափակելով վանաձորյան ակումբի կազմակերպած տպավորիչ հակագրոհը։

Ագուստին Մազիերոն բացում է հաշիվը «Շիրակի» դեմ խաղում

Опубликовано Vivaro News – Armenian Football Суббота, 23 мая 2020 г.

Հյուրերի կազմում մեկ անգամ էլ աչքի ընկավ Արման Մկրտչյանը։ Գյումրին ներկայանցող ակումբի կազմում միակ գնդակը խփեց առաջնության լավագույն ռմբարկու Մորի Կոնեն, ով խփեց իր 14-րդ գնդակը։

Դավիդ Կամպանիայի սաները վաստակեցին 32 միավոր՝ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը։ «Շիրակը» 28 միավորով 4-րդն է։

Առաջնության գործող չեմպիոն և առաջատար «Արարատ-Արմենիան» հյուրընկալվել էր «Փյունիկին»՝ մրցակցին չտալով որևէ հնարավորություն։

Վարդան Մինասյանի սաները երեք անպատասխան գնդակ ուղարկեցին «Փյունիկի» դարպասը։ «Արարատ-Արմենիայի» կազմում դուբլի հեղինակ դարձավ թիմի նորեկ Յուսուֆ Օդուբանջոն, մեկ գնդակ էլ գրանցվեց Զաքարիա Սանոգոյի անվան դիմաց։

Այս հաղթանակից հետո «Արարատ-Արմենիան» 36 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Փյունիկը» ունի 23 միավոր՝ զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը։

«Փյունիկ» – «Արարատ-Արմենիա» խաղի տեսությունը

☑️| «Փյունիկ» – «Արարատ-Արմենիա» խաղի տեսությունը:▪️▫️#ԱրարատԱրմենիա #ՀայկականՖուտբոլ #AraratArmenia

Опубликовано FC Ararat-Armenia Суббота, 23 мая 2020 г.
# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023