Հավերցը կրկին փայլում է, Բորուսիան փայքարի մեջ է, Բավարիան չի նկատում մրցակցին?

Հավերցը կրկին փայլում է, Բորուսիան փայքարի մեջ է, Բավարիան չի նկատում մրցակցին?

23/05/2020 - 23:31

Մեկնարկել է Բունդեսլիգայի 27-րդ տուրը։ Արդեն կայացել է 6 հանդիպում։

Առաջնության առաջատար «Բավարիան» սեփական հարկի տակ մրցեց առաջնությունը ձախողող Ֆրանկֆուտրի «Այնտրախտի» դեմ։ Մյունխենյան ակումբը մրցակցին թույլ տվեց ֆուտբոլ խաղալ այնքան, որքան կցանկանար հենց ինքը՝ հաղթելով 5։2 հաշվով։

Տանտերերի կազմում գոլերի հեղինակներ դարձան Լեոն Գորեցկան, Թոմաս Մյուլլերը, Ռոբերտ Լևանդովսկին, Ալֆոնսո Դևիսը, իսկ Մարտին Հինտերեգերը գրավեց սեփական դարպասը։ Հյուրերի կազմում էլ դուբլի հեղինակ դարձավ նույն Հինտերեգերը։

«Բավարիան» վաստակեց 61 միավոր՝ վստահորեն գլխավորելով մրցաշարային աղյուսակը։ «Այնտրախտը» առաջնության շրջանակում կրեց հինգերորդ անընդմեջ պարտությունը և 28 միավորով զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը։

«Բավարիայի» հիմնական հետապնդող Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվել էր «Վոլսֆուրգին»։ Հյուրերը կարգի հաշվին 0։2 հաշվով առավելության հասան մրցակցի նկատմամբ՝ շարունակելով հետապնդել առաջատարին։

Հյուրերի կազմում գոլերը խփեցին Ռաֆայել Գերեյրոն և Աշրաֆ Հակիմին։

«Մեղուները» 57 միավորով զբաղեցնում են երկրորդ հորիզոնականը, իսկ «Վոլֆսբուրգը» ունի 39 միավոր՝ զբաղեցնելով 6-րդ հորիզոնականը։

Չեմպիոնների լիգայի ուղեգրերի համար պայքարող «Բորուսիա Մյունխենգլադբախը» և «Բայերը» այսօր «Բորուսիա Պարկ» մարզադաշտում մրցեցին միմյանց դեմ։

Լևերկուզենը ներկայանցող ակումբը գտնվում է վերելքում վստահ հաղթանակ տարավ 1։3 հաշվով։ Հյուրերի կազմում կրկին փայլեց երիտասարդ կիսապաշտպան Կայ Հավերցը, ով երկրորդ խաղն անընդմեջ դարձավ դուբլի հեղինակ։ «Ասպիրայինների» կազմում մեկ գնդակ էլ խփեց Սվեն Բենդերը, իսկ «Բորուսիայի» կազմից միակ գնդակը գրանցվեց Մարկուս Թյուրամի անվան դիմաց։

Պետեր Բոսի սաները Բունդեսլիգայի շրջանակում արդեն 7 տուր է անպարտելի են։ Այդ 7 խաղից «Բայերը» հաղթել է 6-ը։ Այսօրվա հաղթանակի շնորհիվ «կարմիրները» 53 միավորով բարձրացան 3-րդ հորիզոնական՝ շրջանցելով «Լայպցիգին» և «Բորուսիա Մյունխենգլադբախին»։ «Բորուսիան» 52 միավորով չորրորդն է։

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023