Թոմորի․ «Երբ Չեմպիոնշիփից հայտնվում ես ԱՊԼ-ում, շատ բան կախված է հոգեբանությունից»

Թոմորի․ «Երբ Չեմպիոնշիփից հայտնվում ես ԱՊԼ-ում, շատ բան կախված է հոգեբանությունից»

24/05/2020 - 11:51

«Չելսիի» 22-ամյա կենտրոնական պաշտպան Ֆիկայո Թոմորին, ով ավելի վաղ հանդես է եկել Չեմպիոնշիփը ներկայացնող «Դերբի Քաունթիի», «Հալլ Սիթիի» և «Բրայթոնի» կազմերում, պատմել է Պրեմիեր լիգային հարմարվելու մասին։

«Քեզ միանգամից նետում են մարտադաշտ և դու դառնում ես գլխավոր թիմի մի մասը՝ հանդես գալով իսկական պրոֆեսիոնալների դեմ, ովքեր այդ մակարդակում արդեն հանդես են գալիս 15-20 տարի։

Պրեմիեր լիգայում հանդես գալը հսկայական քայլ է դեպի առաջ։ Այդ ժամանակ դու պետք է տքնաջան աշխատես, որպեսզի հայտնվես մեկնարկային կազմում, քանի որ ակումբն ամեն շաբաթ պայքարում է երեք միավորի համար։ Ցանկացած միավոր ակումբին կարող է բարձրացնել ավելի վեր։

Երբ Չեմպիոնշիփից հայտնվում ես ԱՊԼ-ում, շատ բան կախված է հոգեբանական վիճակից։ Պետք է կարողանաս չափազանց կենտրոնացած հանդես գաս։ Պետք է անչափ ուշադրություն դարձնես, թե ինչպես ես հոգ տանում սեփական կարողություններիդ և մարմնիդ մասին։ Բոլորդը գիտեն, որ եթե հանդես ես գալիս Պրեմիեր լիգայում և թույլ ես տալիս որևէ սխալ, ապա չես կարող վճարել դրա համար, քանի որ պետք է լինես առավելագույնս կենտրոնացած և արագ ընկալես մարզիչ խորհուդրները, որպեսզի կարողանաս 100%-ով ներդնես ուժերդ»,- երիտասարդ պաշտպանի խոսքերը մեջբերում է «Չելսիի» պաշտոնական կայքը։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023