Կարասկո․«Գվարդիոլան երբեք չի վերադառնա, քանի որ նա շատ խելացի է»

Կարասկո․«Գվարդիոլան երբեք չի վերադառնա, քանի որ նա շատ խելացի է»

24/05/2020 - 11:23

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Լոբո Կարասկոն AS պարբերականին տված հարցազրույցի ժամանակ կիսվել է իր մտքերով, թե ինչու Պեպ Գվարդիոլան երբեք չի վերադառնա կատալոնական ակումբ։

– Կարո՞ղ եք պատկերացնել, որ Պեպ Գվարդիոլան կվերադառնա «Բարսելոնա»

– Դա տեղի չունենա, քանի որ Գվարդիոլան շատ խելացի է, սակայն պետք է նշեմ, որ «Բարսելոնայի» ցանկացած երկրպագու ցանկանում է վերադարձնել Գվարդիոլայի ժամանակները, քանի դեռ խաղում է Մեսսին։

– Ճի՞շտ էր արդյոք Էռնեստո Վալվերդեին հեռացնելը։

– Մարզչին հեռացնելու հարցը բարձրացված էր դեռ այն ժամանակվանից, երբ նախորդ տարի «Բարսելոնան» պարտվեց Իսպանիայի գավաթի եզրափակիչում, իսկ մինչ այդ ակումբը սարսափելի կերպով դուրս էր մնացել Չեմպիոնների լիգայից՝ պարտվելով «Լիվերպուլին»։

Այդ ժամանակ ակումբի ղեկավարությունը որոշեց, որ Վալվերդեն պետք է շարունակի աշխատանքը, սակայն կարծում եմ, որ նա պետք է մինչև պայմանագրի ավարտը մնար ակումբում, այսինքն, մինչև այս մրցաշրջանի ավարտը։ Դա կլիներ հետևողական և ճիշտ քայլ։

Նշենք, որ Լոբո Կարասկոն «Բարսելոնայի» կազմում հանդես է եկել 1978-1989 թթ․։ Ակումբի կազմում Կարասկոն մասնակցել է 297 հանդիպման՝ դառնալով 52 գոլի հեղինակ։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023