Author Archives: Miqayel

Զալցբուրգի ֆուտբոլիստների յուրօրինակ տոնախմբությունը Ավստրայի գավաթը նվաճելուց հետո?

Երեկ՝ մայիսի 29-ին, տեղի ունեցավ Ավստրիայի գավաթի եզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում «Զալցբուրգը» որևէ հնարավորություն չտվեց «Աուստրիա Լյուստենաուին»՝ հաղթելով 5։0 հաշվով։ «Զալցբուրգի» ֆուտբոլիստները պարգևատրության ժամանակ կանգնել էին չորս շարքով, որպեսզի պարտադիր պահպանեն սոցիալական հեռավորությունը։ Ճիշտ է՝ գավաթը հանձնելուց հետո «Զալցբուրգի» բոլոր ֆուտբոլիստները հերթով գրկեցին գավաթը՝ համբուրելով այն, իսկ ամենավերջում, ըստ ավանդույթի, ունեցան թիմային լուսանկար գավաթի հետ։

Բավարիա – Ֆորտունա․ մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Գերմանական Բունդեսլիգայի 29-րդ տուրի շրջանակում առաջատար «Բավարիան» սեփական հարկի տակ կմրցի հետնապահների թվում ընթացող «Ֆորտունա Դյուսելդորֆի» դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 20։30։ Խաղի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․

Բարսելոնան պատրաստ է Կոուտինիոյին վարձավճարով տրամադրել այլ ակումբի

«Բարսելոնան» ցանկանում է ամեն կերպ «ազատվել» Ֆիլիպե Կոուտինիոյի ծառայություններից, ով ընթացիկ մրցաշրջանը վարձավճարով անցկացնում է «Բավարիայի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, կատալոնական ակումբի հիմնական նպատակը խաղացողին 80 մլն եվրոյով վաճառելն է, սակայն «կապտանռնագույնների» ղեկավարությունը հասկանում է, որ վաճռաել այդ գումարով դժվար կլինի՝ հաշվի առնելով ստեղծված ֆինանսական ճգնաժամը։ Այդ պատճառով «Բարսելոնան» պատրաստ է ևս մեկ […]

Աշխարհի ամենաբարձ վարձատրվող ֆուտբոլիստները

Ամերիկյան աշխարհահռչակ Forbes պարբերականը ներկայացրել է 2019 թվականի հունիսի 1-ից մինչև սույն թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներին։ Առաջին հորիզոնականը զբաղեցրել է «Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով այդ ընթացքում վաստակել է 105 մլն դոլար, որից 60 մլնը աշխատավարձ և պարգևավճար է, իսկ մյուս 45-ը՝ գովազդային պայմանագրերից է ստացվել։ Պորտուգալացի […]

Մեծ ֆուտբոլը վերադառնում է (ծաղրանկար)

Եվրոպական ֆուտբոլը կորոնավիրուսի համաճարակի պատճառով մոտ 3 ամիս խոր քնի մեջ էր։ Առաջին եվրոպական առաջնությունը, որը վերսկսվեց գերմանական Բունդեսլիգան էր։ Բունդեսլիգան վերսկսվեց մայիսի 16-ից, իսկ մյուս առաջնությունները քայլ առ քայլ վերադառնում են։ Արդեն հայտնի են անգլիական Պրեմիեր լիգայի, իտալական Ա սերիայի և իսպանական Լա լիգայի վերսկսման օրերը։ Պրեմիեր լիգան կվերսկսվի հունիսի 17-ին, Ա սերիան՝ հունիսի […]

ՊՍԺ-ն և Ինտերը համաձայնության են հասել

«Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին, ով ընթացիկ մրցաշրձանը վարձավճարով հանդես է գալիս ՊՍԺ-ի կազմում, կդառնա փարիզյան ակումբի լիիրավ անդամ։ Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան, կողմերն արդեն համաձայնության են հասել։ Փարզիյան ակումբը «ներաձուրիներին» կվճարի 50 մլն եվրո, իսկ ևս 7 մլն եվրո միլանյան ակումբը կստանա բոնուսների տեսքով։ Աղբյուրի փոխանցմամբ՝ արգենտինացի 27-ամյա հարձակվողը ՊՍԺ-ի հետ կկնքի […]

Լիվերպուլը մոտ ժամանակներս ավարտին կհասցնի Վերների տրանսֆերը

«Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերներն ավելին քան մոտ է «Լիվերպուլ» տեղափոխությանը։ Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան, գերմանացի հարձակվողը ցանկանում է նոր մարտահրավերներ և նպատակ ունի հանդես գալ միայն «Լիվերպուլի» կազմում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ մերսիսայդյան ակումբն ամեն ինչ կանի, որպեսզի առաջիկա օրերին ավարտին հասցնի 24-ամյա հարձակվողի տրանսֆերը։ Նշվում է, որ Վերների հետ բանակցում է անձամբ Յուրգեն […]

Կատարողական բարձր վարպետություն․ գեղեցկագույն գոլ Սերբիայի առաջնությունից?

Սերբիայում մեծ ֆուտբոլը նույնպես վերադարձել է։ Երեկ՝ մայիսի 29-ին, Սուպերլիգայի շրջանակում վերսկսվել է 27-րդ տուրը։ Առաջնության հետնապահների թվում ընթացող «Ինջիան» մրցել է միջին հորիզոնականներում զբաղեցնող «Սպարտակ Սուբոտիցայի» դեմ։ «Սպարտակը» հյուրընկալվելիս 1։2 հաշվով կամային հաղթանակ է տարել։ Հյուրերի կազմում խաղի 70-րդ րոպեն հաղթական գնդակը խփել է կիսապաշպան Միլան Մարչիչը, որը բավականին տպավորիչ է ստացվել։ Մարչիչը գտնվելով […]

ՉԼ եզրափակիչը, հնարավոր է, չկայանա Ստամբուլում

Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության եզրափակիչը, հնարավոր է, չկայանա Թուրքիայի մայրաքաղաք Ստամբուլում։ Եզրափակիչը նախատեսված է անցկացնել Ստամբուլի Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի անվան «Օլիմպիական» մարզադաշտում։ Ինչպես տեղեկացնում է TyC Sports՝ հղում կատարելով Cadena Cope-ին, ՉԼ եզրափակիչը, հնարավոր է, անցկացվի Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում։ Խնդիրն այն է, որ կորոնավիրուսի համաճարակի առումով եվրոպական այլ քաղաքներ ավելի լավ վիճակում են, քան Ստաբուլը, […]

Արշավինը խոսել է «ձեր սպասելիքները ձեր խնդնիրեն են» արտահայտույթան մասին?

Ռուսաստանի հավաքականի նախկին ավագ Անդրեյ Արշավինը մեկնաբանել է 2012 թվականին ասված «ձեր սպասելիքները ձեր խնդիներն են» հայտնի արտահայտությունը․ «Առաջին հերթին, կարծում եմ՝ այդ ամենը շատ լավ նկարագրվում է հոգեբանության դասագրքերում։ Երբ մենք որևէ մեկից ինչ-որ բան ենք սպասում, և այն տեղի չի ունենում, դա չի նշանակում, որ տվյալ մարդն է մեղավոր, որից մենք ինչ-որ բան […]

1 1,876 1,877 1,878 1,879 1,880 2,104