Արշավինը խոսել է «ձեր սպասելիքները ձեր խնդնիրեն են» արտահայտույթան մասին?

Արշավինը խոսել է «ձեր սպասելիքները ձեր խնդնիրեն են» արտահայտույթան մասին?

30/05/2020 - 12:33

Ռուսաստանի հավաքականի նախկին ավագ Անդրեյ Արշավինը մեկնաբանել է 2012 թվականին ասված «ձեր սպասելիքները ձեր խնդիներն են» հայտնի արտահայտությունը․

«Առաջին հերթին, կարծում եմ՝ այդ ամենը շատ լավ նկարագրվում է հոգեբանության դասագրքերում։ Երբ մենք որևէ մեկից ինչ-որ բան ենք սպասում, և այն տեղի չի ունենում, դա չի նշանակում, որ տվյալ մարդն է մեղավոր, որից մենք ինչ-որ բան էինք սպասում։ Հնարավոր է՝ նա դրա մասին տեղյակ էլ չէ, որ մենք իրենից ինչ-որ բան ենք սպասում, և նա որևէ բան չի կարող անել։

Երկրորդ հերթին, ես այդ արտահայտությունն ասել եմ պատգամավորներից մեկին․ պարզապես ես չգիտեի, որ ինձ ձայնագրում են։ Մյուս կողմից էլ, եթե նույնիսկ իմանայի, որ ձայնագրում են, անկախ ամեն ինչից ես դա նրան կասեի։

Ափսոսո՞ւմ եմ այժմ դրա համար։ Եթե խոսքը այդ պատգամավորի մասին է, ապա, միանաշանակ, ոչ։ Ըստ իս՝ այդ մարդը ստոր մարդ է, ով ցանկանում էր ժողովրդի տեղը ներկայանալ։ Սովորաբար հասարակ ժողովուրդը չի սիրում պատգամավորներին, իսկ այդ պարագայում, չգիտես ինչու, որոշեցին պաշտպանել պատգամավորին։ Ունենք այն, ինչ ունենք, և ես որևէ բան չէի փոխի»,- Արշավինի խոսքերը մեջբերում է «Матч ТВ»-ի պաշտոնական կայքը։

Այդ դեպքը տեղի է ունեցել Եվրո-2012-ի խմբային փուլի Հունաստանի դեմ խաղից հետո։ Այդ խաղում Ռուսաստանի հավաքականը 1։0 հաշվով պարտվել է՝ դուրս մնալով պայքարից։ Խաղից հետո ՌԴ հավաքականի ավագը մարզադաշտի սպասասրահում հանդիպել է երկրպագուներին, որոնց մեջ եղել է նաև ռուսական Պետդումայի պատգամավոր Անտոն Բելյակովը։ Արշավինը նրանց ասել է հետևյալ խոսքերը․

«Այն, որ մենք չենք արդարդարացրել ձեր սպասելիքները, դա մեր խնդիրը չէ։ Դա ձեր խնդիրն է»։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023