ՉԼ եզրափակիչը, հնարավոր է, չկայանա Ստամբուլում

ՉԼ եզրափակիչը, հնարավոր է, չկայանա Ստամբուլում

30/05/2020 - 13:42

Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության եզրափակիչը, հնարավոր է, չկայանա Թուրքիայի մայրաքաղաք Ստամբուլում։ Եզրափակիչը նախատեսված է անցկացնել Ստամբուլի Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի անվան «Օլիմպիական» մարզադաշտում։

Ինչպես տեղեկացնում է TyC Sports՝ հղում կատարելով Cadena Cope-ին, ՉԼ եզրափակիչը, հնարավոր է, անցկացվի Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում։ Խնդիրն այն է, որ կորոնավիրուսի համաճարակի առումով եվրոպական այլ քաղաքներ ավելի լավ վիճակում են, քան Ստաբուլը, սակայն, ՈՒԵՖԱ-ի ընտրությունն այդ առումով այնքան էլ լայն չէ։

Հաջորդ շաբաթ ՈՒԵՖԱ-ի ղեկավարությունը բանակցություններ կսկսի թուրքական կողմի հետ, որպեսզի վերջնական որոշում կայացվի այդ հարցի վերաբերյալ։ ՈՒԵՖԱ-ն, հնարավոր է, հաջորդ տարիներին վստահի Ստամբուլին այլ եզրափակիչ։

Ինչպես տեղեկացնում է NY Times-ը, եվրագավաթային եզրափակիչների մասին վերջնական որոշումը կայացվելու է ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի նիստի ժամանակ, որը կայանալու է հունիսի 17-ին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՈՒԵՖԱ-ն ՉԼ անցկացման հարցի շուրջ ևս մեկ տարբերակ է քննարկում։ Նշվում է, որ ՈՒԵՖԱ-ն ցանկանում է Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի կիսաեզրափակչից սկսած մրցաշարն անցկացնել «չորսի եզրափակչի» սկզբունքով, որն ավելի հայտնի է բասկետբոլային մրցաշարերից։ Ըստ այդ ձևաչափի՝ մրցաշարն անցկացվում է նախօրոք ընտրված երկրում՝ մեկ հանդիպումներով, ինչպես եղավ, օրինակ՝ Իսպանիայի սուպերգավաթի մրցաշարը, որը կայացավ Սաուդյան Արաբիայում։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023