Աշխարհի ամենաբարձ վարձատրվող ֆուտբոլիստները

Աշխարհի ամենաբարձ վարձատրվող ֆուտբոլիստները

30/05/2020 - 14:48

Ամերիկյան աշխարհահռչակ Forbes պարբերականը ներկայացրել է 2019 թվականի հունիսի 1-ից մինչև սույն թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներին։

Առաջին հորիզոնականը զբաղեցրել է «Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով այդ ընթացքում վաստակել է 105 մլն դոլար, որից 60 մլնը աշխատավարձ և պարգևավճար է, իսկ մյուս 45-ը՝ գովազդային պայմանագրերից է ստացվել։

Պորտուգալացի ֆուտբոլիստին հաջորդել է «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի ավագ Լեո Մեսսին, ով վաստակել է 104 մլն դոլար։ Եռյակը եզրափակել է բրազիլացի հարձակվող Նեյմարը (95,5 մլն դոլար):

Լավագույն տասնյակում են հայտնվել նաև Մոհամեդ Սալահը (35,1 մլն), Կիլիան Մբապեն (33,8 մլն), Անդրես Ինիեստան (29,6 մլն), Մեզութ Օզիլը (28,7 մլն), Պոլ Պոգբան (28,5 մլն), Օսկարը (27,5 մլն), ինչպես նաև Անտուան Գրիզմանը (26,7 մլն)

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023