Author Archives: Miqayel

Ինտերը մոտ է Բրեշիայի երիտասարդ տաղանդին ձեռք բերելուն

«Բրեշիայի» 20-ամյա կիսապաշտպան Սանդրո Տոնալին մոտ է կարիերան «Ինտերում» շարունակելուն։ Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, Տոնալին մտադիր է կարիերան շարունակել հենց միլանյան ակումբի կազմում, իսկ կողմերն այժմ բանակցում են խաղացողի տրանսֆերն ավարտին հասցնելու համար։ Սպասվում է, որ գործարքը կարժենա 50 մլն եվրո, իսկ միլանյան ակումբը խաղացողին ձեռք կբերի Մաուրո Իկարդիի վաճառքից ստացված գումարով։ […]

Բարսելոնան նոր առաջարկով է հանդես եկել

«Բարսելոնան» անում է ամեն ինչ, որպեսզի ձեռք բերի «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսին։ Ինչպես տեղեկացնում է Նիկոլո Սկիրան, կատալոնական ակումբի ղեկավարությունը հանդես է եկել նոր առաջարկով՝ բարելավելով նախորդ տարբերակը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բարսելոնան» առաջարկել է 80 մլն եվրո + Խունիոր Ֆիրպոյի տրանսֆերային իրավունքները, սակայն միլանյան ակումբը կամ ցանկանում է ստանալ խաղացողի հրաժարագնում նշված գումարը՝ 111 մլն […]

Տրանսֆերային շրջադարձ․ Չելսին փախցնո՞ւմ է Վերներին Լիվերպուլի ձեռքից

«Լայպցիգի» 24-ամյա հարձակվող Տիմո Վերներն անչափ մոտ է «Չելսի» տեղափոխությանը։ Լոնդոնյան ակումբն առաջ է անցել մյուս մրցակիցներից, որոնք պայքարում էին խաղացողի տրանսֆերի համար և այժմ հենց «Չելսին» է առաջատար այդ պայքարում։ Այդ մասին տեղեկացնում է  Sport1.de-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը՝ գրառում կատարելով Twitter-ի իր օգտահաշվում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «ազնվականների» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդի համար Վերները տրանսֆերային գլխավոր […]

«Ոսկե գնդակի» շորթ-լիստ, դոպինգ սկանդալ, չստացաված եվրոպական կարիերա․ խենթ դարպասապահի պատմությունը?

Հիշո՞ւմ եք 2014 թվականին Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնության այն խուճուճ մազերով, խենթ, կրակոտ մեքսիկացի դարպասապահին, ով անհավանական ֆուտբոլ ցուցադրեց հատկապես հենց տանտերերի դեմ կայացած խաղում։ «Պենտակամպեոնները» ողջ խաղի ընթաղքում իսկապես պաշարել էին Մեքսիկայի հավաքականի տուգանային հրապարակը, սակայն Գիլերմո Օչոայի փայլուն խաղի շնորհիվ, «ացտեկները» կարողացան 1 միավոր կորզել այդ խաղում, իսկ դարպասապահը 6 սեյվի հեղինակ դարձավ, […]

Դեմբելեն մտադիր չէ հեռանալ Բարսելոնայից

Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ջիանլուկա դի Մարցիչոն, «Բարսելոնայի» վինգեր Ուսման Դեմբելեն մտադիր չէ հեռանալ ակումբից։ Ավելի վաղ իսպանական ԶԼՄ-ներում տեղեկություններ տարածվեց, թե «Յուվենտուսը» մտադիր է վարձակալել վինգերին, սակայն, աղբյուրի փոխանցմամբ, ֆրանսիացի ֆուտբոլիստն անում է ամեն ինչ, որպեսզի մնա Կատալոնիայի մայրաքաղաքում։ Նշվում է, որ վերջերս խաղացողին վարձակալելու հարցում է ուղարկել նաև «Լիվերպուլը», սակայն խաղացողն այդ […]

Հայնտի են դարձել այն ակումբները, որոնց միջև Հավերցը ընտրություն կկատարի

Լևերկուզենի «Բայերի» հարձակվողական ոճի կիսապաշտան Կայ Հավերցը մրցաշրջանի ավարտին մտադիր է հեռանալ ակումբից։ Ինչպես տեղեկացնում է Bayern & Germany-ն, 20-ամյա ֆուտբոլիստը մտադիր չէ կարիերան շարունակել «Բավարիայի» կազմում, որը գարնանը նրան պայմանագիր էր առաջարկել։ Մյունխենյան ակումբն առաջարկել էր 5 տարվա պայմանագիր՝ տարեկան 8 մլն աշխատավարձով։ Հաղորդվում է, որ խաղացողի ներկայացուցիչներին հաջողվել է պարզել, որ մյունխենյան ակումբը […]

Գվարդիոլան զանգահարել է Միլանի կիսապաշտպանին

«Միլանի» ալժիրցի կիսապաշտպան Իսմայիլ Բենասերը հայտնվել է «Մանչեսթեր Սիթիի» ուշադրության կենտրոնում։ 22-ամյա Բենասերի ծառայություններով հետաքրքրված է «քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան։ Ինչպես տեղեկացնում է RMC Sport-ը, իսպանացի մարզիչը անձամբ զանգահարել է ֆուտբոլիստին և ներկայցրել է իր ծրագրերը։ Մանչեսթերյան ակումբի ներկայացուցիչները մտադիր են արագ ձևակերպել խաղացողի տրանսֆերը, քանի որ զգուշա են, որ ՊՍԺ-ն առաջ կանցնի նրանցից։ […]

ՊՍԺ-ն պատրաստ է ձեռք բերել Լացիոյի երկու ֆուտբոլիստներին

ՊՍԺ-ն, հնարավոր է, համալրվի «Լացիոյի» երկու ֆուտբոլիստներով։ Ինչպես տեղեկացնում է Get French Football News-ը, փարիզյան ակումբը ցանկանում է ձեռք բերել «արծիվների» եզրային պաշտպան Ադամ Մարուշիչին, ում դիտարկում են որպես Թոմա Մեյեի փոխարինող, ով ամռանը հեռանալու է ակումբից։ Չերնոգորիացի պաշտպանը գնահատվում է 15 մլն եվրո։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ՊՍԺ-ի մյուս տրանսֆերային նպատակը հռոմեական ակումբի սերբ կիսապաշտպան Սերգեյ […]

2017 թվականին Բարսելոնան մոտ է եղել Ալֆոնսո Դևսին ձեռք բերելուն

Հայտնի է դարձել, որ դեռևս «Վանկուվերում» հանդես եկող Ալֆոնսո Դևիսը, 2017 թվականին կարող էր հայտնվել «Բարսելոնայում»։ Այդ մասին տեղեկացնում է Mundo Deportivo-ն։ «Բարսելոնան» լրջորեն հետևում էր խաղացողին, երբ հանդես էր գալիս ՄԼՍ-ում։ Բացի դրանից՝ կատալոնական ակումբի ներկայացուցիչները Կանադոյւմ հանդիպել են խաղացողի գործակալի հետ։ Նրանց միջև բանակցություններ սկսվել, իսկ խաղացողի գործակալն առաջարկել է Դևիսին ձեռք բերել […]

Համբարձումյանը կհամալրի Կիպրոսի բազմակի չեմպիոնի կազմը

Հայաստանի ազգային հավաքականի եզրային պաշտպան Հովհաննես Համբարձումյանը, ով ներկայումս հանդես է գալիս Կիպրոսը ներկայացնող «Էնոսիսի» կազմում, պայմանագրի ավարտից հետո, ամենայն հավանականությամբ, կհեռանա ակումբից։ Հայ պաշտպանի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2020 թվականի մայիսի 31-ը։ Ինչպես տեղեկացնում է 24sport պարբերականը, հայազգի պաշտպանը կարիերան կշարունակի Կիպրոսի բազմակի չեմպիոն «Անորտոսիսի» կազմում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ գործարքը կարելի է կայացած համարել, […]

1 1,871 1,872 1,873 1,874 1,875 2,104