ՊՍԺ-ն պատրաստ է ձեռք բերել Լացիոյի երկու ֆուտբոլիստներին

ՊՍԺ-ն պատրաստ է ձեռք բերել Լացիոյի երկու ֆուտբոլիստներին

04/06/2020 - 17:29

ՊՍԺ-ն, հնարավոր է, համալրվի «Լացիոյի» երկու ֆուտբոլիստներով։ Ինչպես տեղեկացնում է Get French Football News-ը, փարիզյան ակումբը ցանկանում է ձեռք բերել «արծիվների» եզրային պաշտպան Ադամ Մարուշիչին, ում դիտարկում են որպես Թոմա Մեյեի փոխարինող, ով ամռանը հեռանալու է ակումբից։ Չերնոգորիացի պաշտպանը գնահատվում է 15 մլն եվրո։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ՊՍԺ-ի մյուս տրանսֆերային նպատակը հռոմեական ակումբի սերբ կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչն է։ Հաղորդվում է, որ ՊՍԺ-ն Միլինկովիչ-Սավիչի համար մղվող պայքարում չի համարվում ֆավորիտ, սակայն, միևնույնն է, փարիզյան ակումբը կանի ամեն ինչ, որպեսզի ձեռք բերի նրան։ Միինկովիչ-Սավիչն իր հերթին գնահատվում է 80 մլն եվրո։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023