Համբարձումյանը կհամալրի Կիպրոսի բազմակի չեմպիոնի կազմը

Համբարձումյանը կհամալրի Կիպրոսի բազմակի չեմպիոնի կազմը

04/06/2020 - 13:43

Հայաստանի ազգային հավաքականի եզրային պաշտպան Հովհաննես Համբարձումյանը, ով ներկայումս հանդես է գալիս Կիպրոսը ներկայացնող «Էնոսիսի» կազմում, պայմանագրի ավարտից հետո, ամենայն հավանականությամբ, կհեռանա ակումբից։ Հայ պաշտպանի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2020 թվականի մայիսի 31-ը։

Ինչպես տեղեկացնում է 24sport պարբերականը, հայազգի պաշտպանը կարիերան կշարունակի Կիպրոսի բազմակի չեմպիոն «Անորտոսիսի» կազմում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ գործարքը կարելի է կայացած համարել, սակայն դեռևս պաշտոնական հայտարարություն չկա, սակայն մոտ օրերս կլինի։

Կիպրոսի առաջնության կայացած 22 տուրերից հետո «Անորտոսիսն» զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը՝ ունենալով հավասար՝ 43 միավոր «Օմոնիայի» հետ։ Նշենք, որ «Անորտոսիսը» Կիպրոսի 13-ակի չեմպիոն է։

Հովհաննես Համբարձումյանը «Էնոսիսի» կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 18 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023