Author Archives: Miqayel

Ի՞նչ է կատարվում այժմ Մարսելում. հարյուրավոր երկրպագուներ բուռն կերպով նշում են իրենց թիմի հաջողությունը 🎥

Լիգա 1-ի երրորդ տուրի շրջանակում «Մարսելը» հյուրընկալվելիս 0:1 հաշվով հաղթեց «Պարի Սեն-Ժերմենին»։ Խաղից հետո պրովանսյան ակումբի երկրպագուները դուրս են եկել Մարսելի փողոցներ և բուռն կերպով նշում են իրենց թիմի հաջողությունը։ Հավելենք, որ ՊՍԺ-ն և «Մարսելը» միմյանց դարավոր թշնամի են համարում։

Բախում և 5 կարմիր քարտ․ ՊՍԺ – Մարսել հանդիպման վերջնամասը շատ թեժ էր🎥

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՊՍԺ-ն Լիգա 1-ի երրորդ տուրի շրջանակում սեփական հարկի տակ 0։1 հաշվով զիջել է «Մարսելին»։ Հանդիպման վերջնամասում՝ 90+6-րդ րոպեին, երկու թիմերի ֆուտբոլիստների միջև բախում է սկսվել, ինչի արդյունքում միանգամից 5 ֆուտբոլիստ հեռացվեց խաղադաշտից։ ՊՍԺ-ից կարմիր քարտով պատժվեցին Նեյմարը, Լեանդոր Պարեդեսը, ինչպես նաև Լայվին Կուրզավան, իսկ պրովանսյան ակումբից՝ Ջորդան Ամավին և Դարիո Բենեդետոն։ […]

ՊՍԺ-ն դեռևս ուշքի չի եկել ՉԼ եզրափակչից հետո🎥

Լիգա 1-ի երրորդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում միմյանց դեմ մրցեցին գործող չեմպիոն ՊՍԺ-ն և «Մարսելը»։ Նախորդ խաղի հետ համեմատ, փարիզյան ակումբի կազմում մի շարք առաջատար ֆուտբոլիստներ էին վերադարձել խաղադաշտ՝ ի դեպս Նեյմարի, Անխել դի Մարիայի, Սերխիո Ռիկոյի, ինչպես նաև իր նորամուտը նշեց Ալեսանդրո Ֆլորենցին։ Չնայած Թոմաս Տուխելի սաները գրեթե ողջ խաղի ընթացքում ունեին լուրջ առավելություն, […]

Չելսին շուտով ևս մեկ ձեռքբերման մասին կհայտարարի

«Չելսին» մոտ է հերթական ձեռքբերումը կատարելուն։ Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան, «Ռենի» 28-ամյա դարպասպաահ Էդուարդ Մենդին համալրելու է լոնդոնյան ակումբի շարքերը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ գործարքն արդեն կայացած է, որի դիմաց «ազնվականները» կվճարեն 25 մլն եվրո։ Իսկ ահա The Guardian-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով, գործարքը մոտ օրերս վերջնական ավարտին կհասցվի։ Սենեգելացի դարպասապահը կմեկնի Լոնդոն, որպեսզի […]

Խամեսի տպավորիչ մեկնարկը Էվերտոնի կազմում

Անգլիական Պրեմիեր լիգայի 2020/21 մրցաշրջանի մեկնարկային խաղում «Էվերտոնը» 0։1 հաշվով դժվար հաղթանակ տարավ «Տոտենհեմի» նկատմամբ։ Մերսիսայդյան ակումբի կազմում իր նորամուտը նշեց կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը։ Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, 29-ամյա կիսապաշտպանը 2014 թվականից ի վեր դարձել է առաջին դեբյուտանտը, ով իր խաղընկերների համար մեկ խաղում նվազագույնը ստեղծել է 5 գոլային պահ։ Վերջին անգամ նման ցուցանիշ […]

Մոուրինիոն հակառեկորդ է սահմանել

Անգլիական Պրեմիեր լիգայի 2020/21 մրցաշրջանի մեկնարկային տուրում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ 0։1 հաշվով պարտվեց «Էվերտոնին»։ Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն իր մարզչական կարիերայի ողջ ընթացքում առաջին անգամ է պարտվում որևէ առաջնության մեկնարկային խաղում։ Պորտուգալացի մասնագետը նախորդ 18 դեպքերից 11-ն ավարտել էր իր թիմերից որևէ մեկի օգտին, իսկ 7-ն էլ ավարտել […]

Ուեսկայի ֆուտբոլիստների շշմեցուցիչ գրոհն ու գոլը🎥

Մեկնարկել է նաև Լա լիգայի 2020/21 մրցաշրջանը, որի առաջին տուրում «Վիլյառեալը» սեփական հարկի տակ մրցում է առաջնության նորեկ «Ուեսկայի» դեմ։ Բասկյան ակումբը 42-րդ րոպեին հաշվի մեջ առաջ անցավ։ Դասագրքային գրոհը եզրափակեց «Ուեսկայի» եզրային պաշտպան Պաբլո Մաֆեոն։

Պապա Կառլոն ուժեղ էր Ժոզեից🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 2020/21 մրցաշրջանի առաջին տուրի շրջանակում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ մրցեց «Էվերտոնի» դեմ։ Խաղը հիմնականում անցավ հավասար պայքարում, սակայն մերսիսայդյան ակուբմին, ի վերջո, հաջողվեց մեկ գնդակ խփել Ուգո Լյորիսի պաշտպանած դարպասը։ Հանդիպման միակ գոլը 55-րդ րոպեին խփեց Դոմենիկ Կալվեր-Լյուինը՝ եզրափակելով Լուկա Դինի փոխանցումը։ Հավելենք, որ «Էվերտոնի» կազմում իրենց նորամուտը նշեցին Խամես Ռոդրիգեսը, Ալանը, […]

Բարսելոնան մտադիր է վարձակալել Արսենալի պաշտպանին

«Արսենալի» պաշտպան Հեկտոր Բելերինը հայտնվել է «Բարսելոնայի» հետաքրքրության շրջանակում։ Ինչպես տեղեկացնում է Marca-ն, եթե կատոլանական ակումբին հաջողվի վաճառել Նելսոն Սեմեդուի տրանսֆերը, ապա նարնք կփորձեն լոնդոնյան ակումբից վարձակալել Բելերինին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ չի բացառվում նաև 25-ամյա իսպանացի պաշտպանի մշտական տեղափոխությունը հարազատ ակումբ։ Հեկտոր Բելերինը «Բարսելոնայի» մարզադպրոցի սան է, որտեղ անցկացրել է 2003-2011 թվականներին, ինչից հետո ընդամենը 500 […]

Արաս Օզբիլիսի ջանքերով Երևանում խաղադաշտ է կառուցվել📷

Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի հավաքականի և «Փյունիկի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսի Instagram-ի օգտահաշվից, հայ ֆուտբոլիստի ջանքերով Երևանում ֆուտբոլային խաղադաշտ է կառուցվել, որը գտնվում է Ավան համայնքում՝ Ծարավ աղբյուր 55/8 հասցեում։ Օզբիլիսը լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում՝ գրելով հետևյալը․ «Այսօր մեծ օր է։ Անչափ հպարտ եմ, որ կարողացա մարդկաց որևէ բան վերադարձնել և երեխաների ժպիտ պարգևել։ […]

1 1,762 1,763 1,764 1,765 1,766 2,104