Պապա Կառլոն ուժեղ էր Ժոզեից🎥

Պապա Կառլոն ուժեղ էր Ժոզեից🎥

13/09/2020 - 21:38

Անգլիական Պրեմիեր լիգայի 2020/21 մրցաշրջանի առաջին տուրի շրջանակում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ մրցեց «Էվերտոնի» դեմ։

Խաղը հիմնականում անցավ հավասար պայքարում, սակայն մերսիսայդյան ակուբմին, ի վերջո, հաջողվեց մեկ գնդակ խփել Ուգո Լյորիսի պաշտպանած դարպասը։ Հանդիպման միակ գոլը 55-րդ րոպեին խփեց Դոմենիկ Կալվեր-Լյուինը՝ եզրափակելով Լուկա Դինի փոխանցումը։

Հավելենք, որ «Էվերտոնի» կազմում իրենց նորամուտը նշեցին Խամես Ռոդրիգեսը, Ալանը, ինչպես նաև Աբդուլայե Դուկուրեն, իսկ «Տոտենհեմի» կազմում՝ Մեթ Դոհերթին։

Այսպիսով, «Էվերտոնը» նույնպես առաջնությունը սկսեց հաղթանակով և «Արսենալի», «Լիվերպուլի», «Նյուքասլի», «Լեսթերի» և «Քրիստալ Փելասի» հետ վաստակել է երեքական միավոր։ Առաջնության առաջին տուրի շրջանակում դեռևս որևէ հանդիպում չի ավարտվել ոչ-ոքի։

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023