ՊՍԺ-ն դեռևս ուշքի չի եկել ՉԼ եզրափակչից հետո🎥

ՊՍԺ-ն դեռևս ուշքի չի եկել ՉԼ եզրափակչից հետո🎥

14/09/2020 - 01:14

Լիգա 1-ի երրորդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում միմյանց դեմ մրցեցին գործող չեմպիոն ՊՍԺ-ն և «Մարսելը»։

Նախորդ խաղի հետ համեմատ, փարիզյան ակումբի կազմում մի շարք առաջատար ֆուտբոլիստներ էին վերադարձել խաղադաշտ՝ ի դեպս Նեյմարի, Անխել դի Մարիայի, Սերխիո Ռիկոյի, ինչպես նաև իր նորամուտը նշեց Ալեսանդրո Ֆլորենցին։

Չնայած Թոմաս Տուխելի սաները գրեթե ողջ խաղի ընթացքում ունեին լուրջ առավելություն, միևնույն է, փարիզյան ակումբը պարտվեց 0։1 հաշվով։ Խաղի միակ գոլը 31-րդ րոպեին Դիմիտիրի Պայեի փոխանցումից հետո խփեց Ֆլորիան Տովենը։

Հավելենք, որ խաղի վերջնամասում՝ 90+5-րդ րոպեին, խաղադաշտից միանգամից հեռացվեցին 5 ֆուտբոլիստներ։ Կողմերի միջև ծեծկռտուք էր սկսվել, ինչի պատճառով կարմիր քարտով պատժվեցին Նեյմարը, Լայվին Կորզավան, Լեանդրո Պարեդեսը, Ջորդան Ամավին, ինչպես նաև Դարիո Բենեդետոն։

Այսպիսով, ՊՍԺ-ն առաջնությունը մեկնարկել է երկու անընդմեջ պարտության։ Փարիզյան ակումբը չի խփել որևէ գնդակ և չունի դեռևս ոչ մի միավոր՝ զբաղեցնելով 18-րդ հորիզոնականը։ «Մարսելը», ընդհակառակը, անցկացրած երկու խաղից հետո ունի 6 միավոր և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը, սակայն մի շարք թիմերից մեկ խաղ պակաս է անցկացրել։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023