Չելսին շուտով ևս մեկ ձեռքբերման մասին կհայտարարի

Չելսին շուտով ևս մեկ ձեռքբերման մասին կհայտարարի

14/09/2020 - 00:54

«Չելսին» մոտ է հերթական ձեռքբերումը կատարելուն։

Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան, «Ռենի» 28-ամյա դարպասպաահ Էդուարդ Մենդին համալրելու է լոնդոնյան ակումբի շարքերը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ գործարքն արդեն կայացած է, որի դիմաց «ազնվականները» կվճարեն 25 մլն եվրո։

Իսկ ահա The Guardian-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով, գործարքը մոտ օրերս վերջնական ավարտին կհասցվի։ Սենեգելացի դարպասապահը կմեկնի Լոնդոն, որպեսզի նոր ակումբի համար բուժզննում անցնի, ինչից հետո երկարաժամկետ պայմանագիր կկնքի «Չելսիի» հետ։ Խաղացողը դեռևս մի քանի օր առաջ է անձնական պայամանգրի կետերը համաձայնեցրել «թոշակառուների» ղեկավարների հետ։

Հիշեցնենք, որ ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Չելսին» արդեն ձեռք է բերել Տիմո Վերներին, Հակիմ Զիեշին, Կայ Հավերցին, Բեն Չիլվեին, Տիագո Սիլվային, ինչպես նաև Մալանգ Սարին։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023