Author Archives: Miqayel

Պաշտոնական․ Վերոնայի պաշտպանը տեղափոխվեց Ռոմա

Ինչպես տեղեկացնում է «Ռոմայի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է «Վերոնայի» կենտրոնական պաշտպան Մարաշ Կումբուլային։ Աղբյուրի փոխանցմամբ՝ հռոմեական կաումբը 20-ամյա ալբանացի պաշտպանը վարձակալությամբ հանդես կգա մինչև 2021/22 մրցաշրջանի ավարտը, որի դիմաց «Վերոնան» կստանա 3 մլն եվրո։ Վարձակալության ավարտից հետո «գայլերը» 18 մլն եվրոյի դիմաց խաղացողին ձեռք բերելու անմիջական իրավունք կունենան, որին, հնարավոր է, բոնուսի տեսքով ավելանա […]

Սուարեսը մեկնել է Իտալիա՝ քննություն հանձնելու🎥

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Յուվենտուսի» կազմում։ Ինչպես տեղեկացնում են իտալական մի շարք աղբյուրներ, սեպտեմբերի 17-ին ուրուգվայցի ֆուտբոլիստը մարզում է անցկացրել կատալոնական ակումբի կազմում, ինչից հետո մեկնել է Իտալիա։ Օդանավակայանից 33-ամյա հարձակվողը գնացել է համալսարան, որպեսզի իտալերենի քննություն հանձնի։ La Gazzetta dello Sport-ի լրագրող Լուկա Բյանկին տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, […]

Արարատ-Արմենիա – Ֆոլա Էշ․ մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Սեպտեմբերի 17-ին կկայանա Եվրոպա լիգայի 2020/21 մրցաշրջանի որակավորման երկրորդ փուլի «Արարատ-Արմենիա» – «Ֆոլա Էշ» դիմակայությունը։ Խաղը տեղի է ունենալու Երևանում՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոն Ավանի ակադեմիայի մարզադաշտում։ Նշենք, որ նախապես որոշված էր, որ խաղը պետք է կայանար Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, սակայն խոտածածկի վատ որակի պատճառով այն տեղափոխվեց Ավանի ակադեմիայի մարզադաշտ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է […]

Ուայլդեր․ «Հուսով եմ՝ նա կմնա Մադրիդում․ այնտեղ գոլֆի հիանալի դաշտեր կան»

«Շեֆիլդ Յունայթեդի» գլխավոր մարզիչ Քրիս Ուայլդերը մեկնաբանել է «Ռեալի» ֆուտբոլիստ Գարեթ Բեյլի հավանական տեղափոխությունը «Տոտենհեմ»․ «Տարիներ առաջ, երբ մենք նվաճեցին Պրեմիեր լիգայի ուղեգիր, ես նշեցի, որ եթե Էդեն Ազարը տեղափոխվի «Ռեալ», ապա ես նրան անձամբ կտանեմ օդանավակայան։ Հուսով եմ՝ Գարեթը կմնա Մադրիդում, քանի որ այնտեղ հիանալի գոլֆի դաշտեր կան․ պետք չէ մեր առաջադրանքը բարդացնել։ Ես […]

Գերմանական ակումբը 37 գնդակ է բաց թողել սոցհեռավորության պատճառով

Գերմանիայի սիրողական լիգաներից մեկում արտասովոր երևույթ է տեղի ունեցել․ թիմերից մեկը 37 գնդակ է բաց թողել սոցիալական հեռավորության պատճառով։ Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, «Հոլդենշտադտը» 37 գնդակ է ուղարկել «Ռիպդորֆի» դարպասը։ Բանն այն է, որ խաղից առաջ հայտնի է դարձել, որ «Հոլենշտադտի» ֆուտբոլիստները կորոնավիրուսով վարակվածի հետ անմիջական շփում են ունեցել իրենց անցկացրած վերջին խաղում։ «Ռիպդորֆի» ղեկավարությունը […]

Մարսելի fan-shop ներս մտողները ոտքերը մաքրում են Նեյմարի մարզաշապիկի վրա🎥

Օրեր առաջ՝ սեպտեմբերի 13-ին, Լիգա 1-ի երկրորդ տուրի շրջանակում «Մարսելը» հյուրընկալվելիս նվազագույն՝ 0։1 հաշվով հաղթեց գործող չեմպիոն ՊՍԺ-ին։ Երկու թիմերը համարվում են պատմական թշնամիները, ինչը հերթական անգամ ապացուցվեց թե՛ խաղի ընթացքում, թե՛ խաղից հետո։ Հանդիպման վերջնամասում լուրջ բախում սկսվեց երկու թիմերի ֆուտբոլիստների միջև, ինչի արդյունքում միանգամից 5 ֆուտբոլիստ պատժվեցին կարմիր քարտով, դե իսկ Նեյմարի և […]

ՊՍԺ-ն տառապելով հաղթում է🎥

Սեպտեմբերի 16-ին Լիգա 1-ի գործող չեմպիոն «Պարի Սեն-Ժերմենը» սեփական հարկի տակ անցկացրեց 1-ին տուրից հետաձգված հանդիպումը, որի շրջանակում մրցեց «Մեցի» դեմ։ Ինչպես նախորդ երկու խաղերում, այս խաղում նույնպես փարիզյան ակումբը ներկայացել էր բազմաթիվ կորուստներով․ մի շարք ֆուտբոլիստներ որակազրկված են («Մարսելի» դեմ կայցած սկանդալային խաղում ՊՍԺ-ից երեք ֆուտբոլիստ պատժվել են կարմիր քարտով), որոշներն ունեն վնասվածք, իսկ […]

ՉԼ․ հայտնի դարձան որակավորման փլեյ-օֆֆ փուլի զույգերը

Սեպտեմբերի 15-ին և 16-ին կայացան Չեմպոինների լիգայի 2020/21 մրցաշրջանի որակավորման երրորդ փուլի հանդիպումները, որոնց շրջանակում գրանցվեցին հետևյալ արդյունքները․ «Դինամո Կիև» (Ուկրաինա) 2։0 «ԱԶ Ալկմար» (Նիդեռլանդներ) ՊԱՕԿ (Հունաստան) 2։1 «Բենֆիկա» (Պորտուգալիա) «Գենտ» (Բելգիա) 2։1 «Ռապիդ Վիեննա» (Ավստրա) «Օմոնիա» (Կիպրոս) 1։1 (11 մ 4։2) «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) «Ֆերենցվարոշ» (Հունգարիա) 2։1 «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) «Մաքքաբի Թել Ավիվ» (Իսրայել) […]

Որքա՞ն գումար է կորցրել ֆուտբոլը 2020 թվականին կորոնավիրուսի պատճառով

Կորոնավիրուսի համաճարակը լուրջ վնասներ է հասցրել ինչպես համաշխարհային տնտեսությանը, այնպես ֆուտբոլին։ 2020 թվականին ֆուտբոլը կորոնավիրուսի համաճարակի պատճառով 14 մլրդ դոլլար է կորցրել։ Այդ մասին տեղեկացնում է ՖԻՖԱ-ի ներկայացուցիչներից Օլի Ռենը։ ՖԻՖԱ-ն ողջ ակումբային ֆուտբոլը գնահատում է մոտ 40-45 մլրդ դոլլար, ինչը նշանակում է, որ կորուստը կազմում է մոտ այդ գումարի մեկ երրորդը։ Ինչպես տեղեկացնում է […]

Բարսելոնայի ուսուցողական գրոհն ու Կոուտինիոյի գոլը🎥

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, սեպտեմբերի 16-ին «Բարսելոնան» ընկերական հանդիպման շրջանակում 3։1 հաշվով առավելության է «Ժիրոնայի» նկատմամբ։ Կատալոնական ակումբի կազմում դուբլի հեղինակ է դարձել Լեո Մեսսին, իսկ մեկ գնդակ էլ խփել է «Բավարիայից» վերադաձրած Ֆիլիպե Կոուտինիոն։ Բրազիլացի կիսապաշտպանը գոլը խփել է 21-րդ րոպեին, որը գրոհի զարգացման տեսանկյունից բավականին գեղեցիկ և ուսուցողական է ստացվել։

1 1,758 1,759 1,760 1,761 1,762 2,104