ՊՍԺ-ն տառապելով հաղթում է🎥

ՊՍԺ-ն տառապելով հաղթում է🎥

17/09/2020 - 01:25

Սեպտեմբերի 16-ին Լիգա 1-ի գործող չեմպիոն «Պարի Սեն-Ժերմենը» սեփական հարկի տակ անցկացրեց 1-ին տուրից հետաձգված հանդիպումը, որի շրջանակում մրցեց «Մեցի» դեմ։

Ինչպես նախորդ երկու խաղերում, այս խաղում նույնպես փարիզյան ակումբը ներկայացել էր բազմաթիվ կորուստներով․ մի շարք ֆուտբոլիստներ որակազրկված են («Մարսելի» դեմ կայցած սկանդալային խաղում ՊՍԺ-ից երեք ֆուտբոլիստ պատժվել են կարմիր քարտով), որոշներն ունեն վնասվածք, իսկ Կիլիան Մբապեն ու Մարկինիոսը վարակված են կորոնավիրուսով, այդ պատճառով էլ Թոմաս Տուխելը ստիպված խաղադաշտ է դուրս բերում պահեստային համարվող ֆուտբոլիստներին, որոնք, մեղմ ասած, չեն կարողանում արդյունք ապահովել։

Այս խաղում էլ ՊՍԺ-ի ֆուտբոլիստներն ունեին բացահայտ առավելություն, սակայն ոչ մի կերպ չէին կարողանում գնդակն ուղարկել մրցակցի դարպասը, և երբ թվում էր, թե Թոմաս Տուխելի սաները երրորդ հանդիպումն անընդմեջ ո՛չ դառնալու են գոլի հեղինակ և ո՛չ էլ հաղթելու են, 90+3-րդ րոպեին, ի վերջո, հաղթանակ կորզեցին Յուլիան Դրաքսլերի խփած գոլի շնորհիվ։

Հավելենք, որ այս խաղում ՊՍԺ-ն նույնպես խաղն ավարտվեց 10 հոգով․ հանդիպման 65-րդ րոպեին երկրորդ անգամ դեղին քարտով պատժվեց կենտրոնական պաշտպան Աբդու Դիալոն։

Այսպիսով, ՊՍԺ-ն վաստակեց առաջին միավորները և զբաղեցնում է իր համար անսպասելի 15-րդ հորիզոնականը, իսկ «Մեցը» բոլոր երեք խաղերում էլ պատրվել է։ Ակումբը 18-րդ հորիզոնականն է զբաղեցնում։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023