Գերմանական ակումբը 37 գնդակ է բաց թողել սոցհեռավորության պատճառով

Գերմանական ակումբը 37 գնդակ է բաց թողել սոցհեռավորության պատճառով

17/09/2020 - 11:34

Գերմանիայի սիրողական լիգաներից մեկում արտասովոր երևույթ է տեղի ունեցել․ թիմերից մեկը 37 գնդակ է բաց թողել սոցիալական հեռավորության պատճառով։

Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, «Հոլդենշտադտը» 37 գնդակ է ուղարկել «Ռիպդորֆի» դարպասը։ Բանն այն է, որ խաղից առաջ հայտնի է դարձել, որ «Հոլենշտադտի» ֆուտբոլիստները կորոնավիրուսով վարակվածի հետ անմիջական շփում են ունեցել իրենց անցկացրած վերջին խաղում։

«Ռիպդորֆի» ղեկավարությունը խնդրել են հանդիպումը հետաձգել, սակայն այն չի բավարարվել, այդ պատճառով էլ ակումբի ֆուտբոլիստները հանդիպման ընթացքում ստիպված են եղել լրջորեն պահպանել սոցիալական հեռավորությունը, և եթե չմասնակցեին հանդիպմանը, ապա ավելի լուրջ խնդիրների առաջ կարող են բախվել։

Հավելենք, որ երկու ակումներն էլ հանդես են գալիս Գերմանիայի նշանակությամ 11-րդ դիվիզիոնում։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023