Արարատ-Արմենիա – Ֆոլա Էշ․ մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Արարատ-Արմենիա – Ֆոլա Էշ․ մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

17/09/2020 - 17:27

Սեպտեմբերի 17-ին կկայանա Եվրոպա լիգայի 2020/21 մրցաշրջանի որակավորման երկրորդ փուլի «Արարատ-Արմենիա» – «Ֆոլա Էշ» դիմակայությունը։ Խաղը տեղի է ունենալու Երևանում՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոն Ավանի ակադեմիայի մարզադաշտում։ Նշենք, որ նախապես որոշված էր, որ խաղը պետք է կայանար Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, սակայն խոտածածկի վատ որակի պատճառով այն տեղափոխվեց Ավանի ակադեմիայի մարզադաշտ։

Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանով 18։00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Հ1» հեռուստաընկերության եթերով, իսկ առնցանց տարբերակով՝ այստեղ։

Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․

«Արարատ-Արմենիա»

Դարպասապահ – 25․ Ստեֆան Չուպիչ

Պաշտպաններ – 2․ Ալեմանո, 3․ Անխելո Մենեզես, 79․ Սերգեյ Վակուլենկո, 93․ Ալեքս Ժունիրո

Կիսապաշտպաններ – 27․ Ֆուրջիել Նարսինգ, 8․ Յոհան Գուֆֆրան, 63․ Ալֆոնս Կոջո, 17․ Զաքարիա Սանոգո

Հարձակվող – 24․ Յուսուֆ Օդուբանջո, Ջեյսոն Մարտինես

«Ֆոլա Էշ»

Դարպասապահ – 1․ Թոմաս Հյում

Պաշտպաններ – 7․ Գիլսոն Դելգադո, 4․ Ռոդրիգո Դիկաբա, 28․ Յուլիան Քլայն

Կիսապաշտպաններ – 14․ Սեդրիկ Սակրաս, 12․ Բրունո Ֆրայրե, 11․ Ջյուլ Դիալո, 3․ Դիեգո Պիմենտել, 21․ Սիլվիո Օասիերո

Հարձակվողներ – 10․ Ստեֆանո Բենսի, 27․ Զաքարի Հաջի

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023