Ուայլդեր․ «Հուսով եմ՝ նա կմնա Մադրիդում․ այնտեղ գոլֆի հիանալի դաշտեր կան»

Ուայլդեր․ «Հուսով եմ՝ նա կմնա Մադրիդում․ այնտեղ գոլֆի հիանալի դաշտեր կան»

17/09/2020 - 12:40

«Շեֆիլդ Յունայթեդի» գլխավոր մարզիչ Քրիս Ուայլդերը մեկնաբանել է «Ռեալի» ֆուտբոլիստ Գարեթ Բեյլի հավանական տեղափոխությունը «Տոտենհեմ»․

«Տարիներ առաջ, երբ մենք նվաճեցին Պրեմիեր լիգայի ուղեգիր, ես նշեցի, որ եթե Էդեն Ազարը տեղափոխվի «Ռեալ», ապա ես նրան անձամբ կտանեմ օդանավակայան։

Հուսով եմ՝ Գարեթը կմնա Մադրիդում, քանի որ այնտեղ հիանալի գոլֆի դաշտեր կան․ պետք չէ մեր առաջադրանքը բարդացնել։

Ես զարմացած չեմ, որ նա ցանկանում է վերադառնալ ԱՊԼ։ Կարծում եմ՝ «շնաձկների» գրեթե բոլոր երկրպագուները ցանկանում են, որպեսզի Բեյլը վերադառնա, սակայն, գտնում եմ, որ դա չեն ցանկանում «Շեֆիլդի» երկրպագուները, քանի որ «Տոտենհեմի» դեմ խաղերում Բեյլը մեզ համար միանաշանակ կստեղծի խնդիրներ»,- նշել է 52-ամյա մասնագետը, ում խոսքերը մեջբերում է Goal.com-ը։

Հիշեցնենք, որ «Ռեալն» ու «Տոտենհեմը» ներկա պահին բանակցում են խաղացողի տեղափոխության հարցում։ Նշվում է, որ կողմերն արդեն համաձայնության են հասել։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023