Պեպը լուծել է բոլոր խնդիրները․ Սիթին հիանալի ֆուտբոլ է ցուցադրում🎥

Պեպը լուծել է բոլոր խնդիրները․ Սիթին հիանալի ֆուտբոլ է ցուցադրում🎥

18/01/2021 - 01:04

Մոտենում է ավարտին անգլիական Պրեմիեր լիգայի 19-րդ տուրը, որի նախավերջին հանդիպման շրջանակում առաջնության առաջատարների թվում ընթացող «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ մրցեց «Քրիստալ Փելասի» դեմ։

Պեպ Գվարդիոլայի թիմը վերելքով է հանդես գալիս և այս հանդիպումն էլ բացառություն չէր, քանի որ «քաղաքաբնակները» ոչ մի հնարավորություն չտվեցին լոնդոնյան ակումբին՝ հաղթելով 4։0 հաշվով։

Շատերի համար անսպասելիորեն դուբլի հեղինակ դարձավ կենտրոնական պաշտպան Ջոն Սթոունզը, իսկ մեկական գնդակ էլ գրանցվեց Իլկայ Գյունդողանի և Ռահիմ Սթերլինգի անվան դիմաց։

Մանկունյական ակումբը շարունակում է հաղթարշավը՝ բոլոր մրցաշարերի շրջանակում տանելով 8-րդ անընդմեջ հաղթանակը։ Այդ 8 հաղթանակներից 5-ը գրանցվել է Պրեմիեր լիգայի շրջանակում։ Վերոնշյալ 8 խաղերում Պեպի սաները բաց են թողել ընդամենը 2 գնդակ։

Ընդհանրապես, «Մանչեսթեր Սիթիի» պաշտպանությունն ընթացիկ մրցաշրջանում հաճելիորեն զարմացնում է, քանի որ ակումբը Պրեմիեր լիգայի շրջանակում անցկացրած 17 հանդիպումներից հետո բաց է թողել ընդամենը 13 գնդակ և այդ ցուցանիշով լավագույնն է բոլոր ակումբների շրջանում։

Այսպիսով, «Մանչեսթեր Սիթին» վաստակեց 35 միավոր, շրջանցեց մի շարք ակումբների և բարձրացավ արդեն 2-րդ հորիզոնական՝ առաջատար «ՄՅՈՒ»-ին զիջելով 2 միավոր։ Ի տարբերություն «Մանչեսթեր Յունայթեդի»՝ «Սիթին» մեկ հանդիպում էլ պակաս է անցկացրել։ «Քրիստալ Փելասն» էլ՝ 23 միավորով 13-րդն է։

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023