Նապոլին քարը քարի վրա չթողեց Ֆիորենտինային՝ ջախջախելով գերխոշոր հաշվով🎥

Նապոլին քարը քարի վրա չթողեց Ֆիորենտինային՝ ջախջախելով գերխոշոր հաշվով🎥

17/01/2021 - 17:46

Ընթանում է իտալական Ա սերիայի 18-րդ տուրը։ Հունվարի 17-ի խաղային օրվա առաջին հանդիպման շրջանակում «Նապոլին» սեփական հարկի տակ մրցեց «Ֆիորենտինայի» դեմ։

Ջենարո Գատուզոյի սաները պարզապես քարը քարի վրա չթողեցին «մանուշակներին»՝ ջախջախելով 6։0 հաշվով։ «Նապոլիի» կազմից դուբլի հեղինակ դարձավ Լորենցո Ինսինյեն, իսկ մեկական անգամ էլ աչքի ընկան Դիեգո Դեմեն, Իրվինգ Լոզանոն, Պյոտր Զելինսկին, ինչպես նաև Մատեո Պոլիտանոն։

Այս հաղթանակից հետո նեապոլիտանական ակումբը վաստակեց 34 միավոր, միավորների քանակով հավասարվեց «Ռոմային», սակայն լրացուցիչ ցուցանիշներով բարձրացավ 3-րդ հորիզոնական։ Գատուզոյի սաները, ի տարբերություն հռոմեական ակումբի, մեկ հանդիպում էլ պակաս են անցկացրել։ «Ֆիորենտինան» էլ 18 միավորով 14-րդն է։

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023