Մեսսին Բարսելոնայի կազմում հերթական ռեկորդային ցուցանիշն է գրանցել

Մեսսին Բարսելոնայի կազմում հերթական ռեկորդային ցուցանիշն է գրանցել

28/01/2021 - 12:06

Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակչի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 1։2 հաշվով հաղթեց «Ռայո Վալեկանոյին» և պայքարը կշարունակի մրցաշարի քառորդ եզրափակչում։

Կատալոնական ակումբի կազմում այդ հանդիպմանն ամբողջությամբ մասնակցեց թիմի ավագ Լեո Մեսսին, իսկ 69-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ՝ հավասարեցնելով հաշիվը։

Բանն այն, էր «Ռայոյի» դեմ հանդիպումը արգենտինացի ֆուտբոլիստի համար ռեկորդային է դարձել։ Ինչպես տեղեկանում ենք «Բարսելոնայի» պաշտոնական Twitter-ի օգտահաշվից, Լեո Մեսսին դարձել է Իսպանիայի գավաթի շրջանակում «կապտանռնագույնների» կազմում ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստը։ Copa del Rey-ի շրջանակում Մեսսին արդեն անցկացրել է 76 հանդիպում՝ շրջանցելով Խոսեպ Սամպիտիերի ցուցանիշը, ում ակտիվում կա 75 խաղ։ Սամպիտիերը «Բարսայի» կազմում հանդես է եկել 1919-1932 թթ․։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023