Պաշտոնական․ Ֆերնանդո Լյորենտեն նոր ակումբ ունի

Պաշտոնական․ Ֆերնանդո Լյորենտեն նոր ակումբ ունի

28/01/2021 - 12:29

Ինչպես տեկեղացնում է «Ուդինեզեի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել «Նապոլիի» հարձակվող Ֆերնանդո Լյորենտեի հետ։

Աղբյուրի փոխանցմամբ` կողմերի միջև պայմանագիրը կնքվել է 1․5 տարով, այսինքն, մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։ Հատկանշական է, որ չի հաղորդվում, թե Ուդինեն ներկայացնող ակումբը խաղացողի դիմաց որքան է վճարել «Նապոլիին»։

Լյորենտեն նոր ակումբի կազմում ընտրել է «32» համարի մարշապիկը։

35-ամյա հարձակվողը 2019 թվականից հադնես էր գալիս «Նապոլիի» կազմում, որի մարզաշապիկով ընդհանուր առմամբ անցկացրել է 29 հանդիպում՝ խփելով 4 գոլ։ Բացի «Նապոլիից», բասկ հարձակվողը հանդես է եկել նաև «Ատլետիկ Բիլբաոյի» (2004-2013թթ․, 327 խաղ, 111 գոլ, 36 գոլային փոխանցում), «Յուվենտուսի» (2013-2015թթ․, 92 խաղ, 27 գոլ, 10 գոլային փոխանցում) «Սևիլիայի» (2015-2016թթ․, 36 խաղ, 7 գոլ, 5 գոլային փոխանցում), «Սուոնսիի» (2016-2017թթ․, 35 խաղ, 15 գոլ, 1 գոլային փոխանցում), ինչպես նաև «Տոտենհեմի» կազմում (2017-2019թթ․, 66 խաղ, 13 գոլ, 6 գոլային փոխանցում)։

Հավելենք, որ Ֆերնանդո Լյերնտեն ընթացիկ մրցաշրջանում գրեթե խաղադաշտ դուրս չի եկել՝ «Նապոլիի» կազմում անցկացնելով ընդամեը 5 հանդիպում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023