Հալանդը շարունակում է պատմություն կերտել՝ սահմանելով մի շարք ռեկորդներ

Հալանդը շարունակում է պատմություն կերտել՝ սահմանելով մի շարք ռեկորդներ

10/03/2021 - 02:21

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում «Բորուսիա Դորտմունդն» ու «Սևիլիան» չպարզեցին հաղթողին․ գրանցվեց 2։2 հաշիվը, սակայն երկու խաղերի արդյունքում «դեղինները» հաղթեցին 5։4 հաշվով և պայքարը կշարունակեն մրցաշարի քառորդ եզրափակչում։

Դորմտունդյան ակումբի կազմում այդ խաղում դուբլի հեղինակ դարձավ Էրլինգ Հալանդը, ով այդ գոլերի շնորհիվ մի շարք ռեկորդներ գրանցեց։

Բանն այն է, որ ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, նորվեգացի հարձակվողը Չեմպիոնների լիգայի շրջանակում մասնակցել է 14 հանդիպման և դարձել արդեն 20 գոլի հեղինակ։

Հեղինակավոր մրցաշարում Հալանդը դարձել է 20 գոլի սահմանը ամենաարագ հատած ֆուտբոլիստը։

20-ամյա ֆուտբոլիստը 10 խաղով ավելի շուտ է հասել նման նվաճման, քան մինչ այս պահը լավագույն ցուցանիշն ունեցող «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը, ով 20 գոլի հեղինակ դարձել է 24 խաղում։ Նրանց հաջորդում են Ալեսանդրո Դել Պիերոն (26 խաղ), Ռուդ վան Նիստելռոյը (27 խաղ) և Ֆիլիպո Ինձզագին (28 խաղ)։

Բացի դրանից, Էրլինգ Հալանդը ՉԼ ընթացիկ խաղարկությունում գոլի հեղինակ է դարձել 6-րդ խաղն անընդմեջ՝ դառնալով մրցաշարի պատմության շրջանակում նման նվաճման հասած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։ Խաղի օրը նա 20 տարեկան և 231 օրական էր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023