Խավիի Ալ Սադը դարձել է Քաթարի չեմպիոն

Խավիի Ալ Սադը դարձել է Քաթարի չեմպիոն

08/03/2021 - 15:25

Քաթարի Աստղերի լիգայի 18-րդ տուրի շրջանակում առաջնության առաջատար «Ալ Սադը» հյուրընկալվելիս երեք անպատասխան գնդակ է ուղարկել «Ում-Սալալ» ակումբի դարպասը։

Ակումբն, անցկացրած 18 խաղերից, հաղթել է 16-ում, չի կրել որևէ պարտություն և վաստակել է 50 միավոր՝ գնդակների 69։12 հարաբերակցությամբ և մոտակա հետապնդող «Ալ Դուհայիլին» գերազանցում է 13 միավոր։

Այդ հաղթանակի շնորհիվ Խավիի թիմն առաջնության ավարտից 3 տուր առաջ դարձել է անհասանելի՝ նվաճելով բաղձալի չեմպիոնությունը։

Դոհան ներկայացնող ակումբը 14-րդ անգամ է նվաճում ներքին առաջնության չեմպիոնի տիտղոսը։

Այսպիսով, Խավին, ով «Ալ Սադի» գլխավոր մարզիչն է, իր մարչզական կարիերայի ընթացքում առաջին անգամ է նվաճում Քաթարի Աստղերի լիգայի չեմպիոնի տիտղոսը։ Ընդհանուր առմամբ, 41-ամյա մասնագետը «Ալ Սադի» ղեկին նվաճել է արդեն 6 տիտղոս։

Խավին մինչ այս պահը երկու անգամ նվաճել էր Քաթարի Թագաժառանգի գավաթը, Քաթարի Սուպեր գավաթը, Քաթարի Էմիրի գավաթը, ինչպես նաև Քաթարի Աստղերի գավաթը։

Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023