Ռիվալդո․ «Կասկածում եմ, որ Բարսայի ֆուտբոլիստները հավատում են comeback-ին»

Ռիվալդո․ «Կասկածում եմ, որ Բարսայի ֆուտբոլիստները հավատում են comeback-ին»

10/03/2021 - 12:00

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն կասկածում է, որ կատալոնական ակումբը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի ՊՍԺ-ի դեմ պատասխան հանդիպման շրջանակում կկարողանա comeback անել և շարունակել պայքարը։

Հիշեցնենք, որ երեք շաբաթ առաջ կողմերի միջև կայացած խաղում «Պարի Սեն-Ժերմենը» հյուրընկալվելիս 4։1 հաշվով հաղթեց «Բարսելոնային»։

«Չեմ տեսնում, թե ինչի հաշվին պետք է remontada տեղի ունենա։ Կարծում եմ՝ անհնար է Փարիզում ՊՍԺ-ի դարպասը 4 գնդակ ուղարկել։

Անկեղծ՝ ես չէի սպասում, որ «Բարսայի» ու ՊՍԺ-ի միջև այսպիսի մեծ տարբերություն կլինի՝ հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ դիմակայության առաջին խաղը բաց թողեցին Նեյմարն ու Անխել դի Մարիան։

Իհարկե, «Բարսելոնայի» ֆուտբոլիստները կպայքարեն։ Թերևս, եթե կողմերն ընդմիջման գնան «Բարսելոնայի» հաղթանակով 2։0 հաշվով․․․ չգիտեմ։ Իրոք, դա շատ դժվար կլինի։ Կասկածում եմ, որ «Բարսայի» ֆուտբոլիստները հավատում են comeback-ին»,- նշել է Ռիվալդոն, ում խոսքերը մեջբերում է Diaro Sport-ը։

Հիշեցնենք, որ ՊՍԺ – «Բարսելոնա» դիմակայության պատասխան հանդիպումը կկայան մարտի 11-ին՝ Երևանի ժամանակով կեսիգշերից սկսած։

Ինչ վերաբերվում է Ռիվալդոյին, ապա նախկին կիսապաշտպանը կատալոնական ակումբի կազմում հանդես է եկել 1997-2002թթ․, որի մարզաշապիկով ընդհանուր առմամբ անցկացրել է 235 հանդիպում՝ դառնալով 129 գոլի և 41 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023