Լևոն Պաչաջյանը նշանակվել է Եվրոպայում ՀՖՖ դեսպան
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Լևոն Պաչաջյանը նշանակվել է Եվրոպայում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի դեսպան։ Այդ նշանակումից հետո ՀՖՖ պաշտոնական կայքը զրուցել է Պաչաջյանի հետ. «Ինձ համար մեծ պատիվ է Եվրոպայում ՀՖՖ դեսպան նշանակվելը։ Հպարտ եմ, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից նման առաջարկ է եղել: Ես այն ընդունեցի շատ մեծ ոգևորությամբ։ […]