Հայաստանի հավաքականի հայտացուցակում համալրում է տեղի ունեցել

Հայաստանի հավաքականի հայտացուցակում համալրում է տեղի ունեցել

18/03/2021 - 11:10

Մարտի 17-ին Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակեց այն ֆուտբոլիստերի անունները, ովքեր ընդգրկված են լինելու հավաքականի ընդլայնված ցանկում՝ նախապատրաստվելու աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակում կայանալիք առաջիկա երեք հանդիպումներին։

Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Telegram-ի պաշտոնական ալիքից, հավաքականին է միանալու նաև «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Վբեյմար Անգուլոն, ում անունը տեղ չէր գտել նախնական հրապարակված հայտացուցակում։

Հիշեցնենք, որ մեր ընտրանին մարտի 25-ին հյուրընկալվելու է Լիխտենշտեյնի հավաքականին, իսկ ամսի 28-ին և 31-ին Երևանում կմրից համապատասխանաբար Իսլանդիայի և Ռումինիայի հավաքականների դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023